Բանկի առաքելությունը

AEB_BANKI_ARAQELUTYUNY_1
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հիմնական առաքելությունը դիտարկում է հետևյալ չորս ուղղություններով.
1. Որպես ՀՀ բանկային համակարգի համակարգաստեղծ օղակ (հասարակության տեսակետից)
2. Որպես արդյունավետ ներդրման ոլորտ (բաժնետերերի տեսակետից)
3. Որպես հուսալի և կայուն գործընկեր (հաճախորդների և գործընկերների տեսակետից)
4. Որպես ցանկալի գործատու (աշխատակազմի տեսակետից):
1. Բանկն իր առաքելությունը տեսնում է միջազգային չափանիշներով ռիսկերի գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որն իր գործունեությամբ նպաստում և ապահովում է թե´ ՀՀ բանկային համակարգի կայունությունը, թե´ երկրի տնտեսության զարգացումը:
2. Որպես գրավիչ ներդրման ոլորտ, Բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի (հաշվեկշռային, շուկայական) աճ, զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ` զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները:
3. Որպես ունիվերսալ բանկային կառույց` փոխշահավետ պայմաններով, օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե´ հաճախորդների, թե´ գործընկերների (ներքին, միջազգային) նկատմամբ` մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, վերջինիս մշտական ընդլայնմամբ և բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ:
4. Որպես գործատու՝ արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ` ապահովել իր աշխատակիցների մասնագիտական առաջընթացը և բարեկեցությունը, համաձայն նրանց աշխատանքային գործունեության և ունակությունների:
Թարմացվել է` 15 Հուլիս 2015 | 10:16