Բանկի պատմությունը

2016
Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 2,297,995 հազ ՀՀ դրամով:
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն միացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին, որի արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կապիտալն ավելացավ 5,294,232 հազ. դրամով, իսկ մասնաճյուղային ցանցը` 6 մասնաճյուղով:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, շվեյցարական «SYMBIOTICS» SA և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS» S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվեց 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և բելգիական «INCOFIN CVBA» ներդրումային ընկերության միջև կնքվեց 6.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
Շվեյցարական «SYMBIOTICS» SA հետ համագործակցության շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «GLOBAL IMPACT INVESTMENTS» SÀRL ներդրումային ընկերության միջև կնքվեց 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո բիզնեսի վարկավորմանը:
Շվեյցարական «SYMBIOTICS» SA հետ համագործակցության շնորհիվ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող «FINETHIC» S.C.A. ներդրումային ընկերության միջև կնքվեց 1.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ միացել է «MoneyTun» և «Faster» վճարահաշվարկային համակարգերին:
Գործարկվել է «ԵՐԵՎԱՆ» մասնաճյուղը, ինչպես նաև վերաբացվեց նոր վերանորոգված և վերակառուցված «ՌՈՍԻԱ» մասնաճյուղը:
2015
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ միացել է «CONVERSE TRANSFER» վճարահաշվարկային համակարգին:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ղազախստանի «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի ղեկավարների միջև ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր` ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին միացնելու նպատակով:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «BLUEORCHARD MICROFINANCE FUND» LLC ներդրումային ընկերության միջև կնքվեց 3 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միկրո բիզնեսի վարկավորմանը:
«MoneyGram» համակարգը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ:
2014
Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ շնորհել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է "Tandem" վճարահաշվարկային համակարգին:
2013
Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2013թ. միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու, ինչպես նաև անթերի և արագ իրականացնելու համար:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ստացել է ISO/IEC 27001:2005 (Տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգ) հավաստագիր:
Գործարկվել է «ՀՐԱԶԴԱՆ-ՄԻԿՐՈ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:
MoneyGram-ի կողմից շնորհվել է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ» երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավաստագիր:
2012
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միացել է "Avers", "UNIStream" և "Golden Money Transfer" վճարահաշվարկային համակարգերին:
2011
Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2011թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Հայաստանում առաջին անգամ ՎԶԵԲ-ն իրենց գործառույթներով հնարավոր առավելագույն ժամկետով (ևս երեք տարով) երկարաձգեց իր մասնակցությունը (25% +1 բաժնետոմս) «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալում:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց արտաքին առևտրի ֆինանսավորման վարկային գծի տրամադրման պայմանագիր, որի համաձայն Բանկը միացավ Ասիական Զարգացման Բանկի Առևտրի խթանման ծրագրին:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլար գումարով թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց 6.0 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է "VISA" միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ:
Միացել է "Intelexpress" վճարահաշվարկային համակարգին:
Գործարկվել են «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ», «ԳԱՎԱՌ» և «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ինչպես նաև հասցեափոխված և անվանափոխված «ՍԱՐԱՋՈՎ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:
2010
Հունիսին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի թվով երկրորդ պայմանագիրը, որի համաձայն համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited Բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրեցին 10.0 մլն. ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
Դեկտեմբերին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի, ՄՖԿ-ի և FMO ֆինանսական կազմակերպության միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրվեց 10.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2010թ. արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Հայաստանի Հանրապետությունում համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ»:
Ավստրիական UniCredit Bank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2010թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
Միացել է "Contact" և "Coinstar" վճարահաշվարկային համակարգերին:
Գործարկվել է «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:
2009
Հունվարին, «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակներում Միջազգային Ֆինանսական Կորպորացիան «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ին տրամադրեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի անդամ և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն միակ Բանկն է, որի բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի "B" հարթակում:
Նոյեմբերին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև 15.12.2005թ. կնքված «Համաֆինանսավորման» ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում կնքվեց նոր համաձայնագիր, որով մինչ այդ գործող 5.0 մլն. ԱՄՆ դոլար միջոցներին ավելացվեց ևս 2.0 մլն. ԱՄՆ դոլար` ծրագրի ընդհանուր արժեքը հասցնելով 7.0 մլն. ԱՄՆ դոլարի:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ. արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչվեց 2009թ. լավագույն Բանկ հաճախորդների սպասարկման ոլորտում:
Միացել է "Lider", "Ria Money Transfers", "Zolotaya Korona" վճարահաշվարկային համակարգերին և "Worldlink" միջազգային վճարումների համակարգին:
Գործարկվել է «ՇԻՐԱԿ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:
2008
Փետրվարին, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 5.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվեց փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
Բացվել է միկրովարկավորման մասնագիտացված կենտրոն:
AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց "BB+" վարկային վարկանիշը` «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման (call center) կենտրոն:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ակրեդիտիվ թողարկող տարվա ամենաակտիվ Բանկը Հայաստանի Հանրապետությունում:
Միացել է "Blizko" վճարահաշվարկային համակարգին:
Գործարկվել է «ԶԵՅԹՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ:
2007
Փետրվարին Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը ՀՀ բանկային համակարգում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շնորհեց ֆինանսական կայունության E+ և երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով ավանդների B1 վարկանիշներ, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար): Ապրիլին, վերանայելով շնորհված վարկանիշները, Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը Բանկին արժանացրել է ավելի բարձր` ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար):
Փետրվարին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվել է փոքր և միջին բիզնեսի և հիփոթեքային վարկավորմանը:
Հունիսին հայկական Բանկերից առաջինը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ արժանացավ գերմանական Commerzbank AG Բանկի Միջազգային արտարժութային փոխանցումների որակի սերտիֆիկատին` միջազգային փոխանցումների արագ և որակյալ կատարման համար:
Հուլիսին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին 2007թ. տրամադրեց 103.5 մլն. ՀՀ դրամի հիփոթեքային վարկեր:
Հոկտեմբերին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 3.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվել է միկրո և փոքր բիզնեսի վարկավորմանը:
Դեկտեմբերին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի պայմանագիր, որի համաձայն ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային ճանաչում ունեցող վեց ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, գերմանական Commerzbank AG, ավստրիական Raiffeizen Zentralbank Osterreich AG և Bank Austria Creditanstalt AG, հնդկական State Bank of India, թայվանյան Land Bank of Taiwan, անգլիական FBN Bank (UK) Limited Բանկերը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրեցին 15.0 մլն. ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
"Western Union" գործակալությունը ՀՀ-ում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց պատվոգիր` "Western Union" դրամական փոխանցումների համակարգի հետ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի երկարատև համագործակցության, ՀՀ-ում "Western Union" համակարգի զարգացման մեջ ունեցած նշանակալի դերի` ՀՀ-ում "Western Union" ցանցի ընդլայնման և նոր ենթագործակալների ներգրավման համար:
Միացել է "Money Gram" վճարային համակարգին:
Գործարկվել են «ՆՈՐԱԳԱՎԻԹ» և «ԻՋԵՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ:
2006
Երևանում մարտ ամսին Բանկի և ՎԶԵԲ-ի կողմից համատեղ կազմակերպվեց և անցկացվեց Առևտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը:
Մայիսին Բանկի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) միջև կնքվեց «Առևտրի խթանման և երաշխիքների տրամադրման» պայմանագիր:
Բանկը "Lufthansa" գերմանական ավիաուղիների և ավտոմեքենաների վարձույթի "Hertz" ընկերության հետ համատեղ թողարկեցին "MasterCard standart" քարտեր, որը հնարավորություն է տալիս քարտատերերին օգտվել "Lufthansa" գերմանական ավիաուղիների և ավտոմեքենաների վարձույթի "Hertz" ընկերության ծառայություններից զեղչերով ավելի քան 150 երկրներում:
Դեկտեմբերին ՎԶԵԲ-ի և Բանկի միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն Բանկին կհատկացվի 2.0 մլն. ԱՄՆ դոլար գումարի վարկ, որը ուղղվելու է բացառապես հիփոթեքային վարկավորմանը: Սա ՎԶԷԲ-ի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող առաջին հիփոթեքային ծրագիրն է:
2006թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ կառավարության լավագույն գործակալ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ CitiGroup-ի լավագույն սպասարկող գործընկերոջ սերտիֆիկատին:
Բանկը մասնակցեց է գերմանական KfW Բանկի «Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրին:
Գործարկվել են «ԱՋԱՓՆՅԱԿ», «ԳՈԳԱՎԱՆ», «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» և «ՌՈՍԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ:
2005
Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 633.3 մլն. դրամով, որի արդյունքում EBRD մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում կազմեց 25%+1 բաժնետոմս:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
EBRD փայամասնակցության շրջանակներում մատուցվող 500.0 հազ. եվրո տեխնիկական օժանդակության ցուցաբերման մրցույթում հաղթած "Lloyds TSB" Բանկը հունիսից գործունեություն է ծավալել համաձայն հաստատված «Ինստիտուցիոնալ կառուցման պլանի»:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Կոմերցբանկի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և EBRD-ի միջև կնքված համաֆինանսավորման պայմանագրի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին կհատկացվի 3.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկային գիծ:
Բանկը «Արմինֆո» տեղեկատվական գործակալության կողմից արժանացել է ՀՀ առևտրային Բանկերի մեջ հիփոթեքային վարակավորում իրականացնող, պլաստիկ քարտերի շուկայում և միջբանկային արտարժութային շուկայում ակտիվ գործունեություն իրականացնող լավագույն Բանկ նոմինացիային:
2005թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:
Գործարկվել են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ 1», «ՆԱԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԱՐԱՏՅԱՆ», «ԱԳԱՐԱԿ», «ԶՎԱՐԹՆՈՑ», «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ՇԻՐԱԿ», «ԽՈՐԵՆԱՑԻ», «ԳՈՒԳԱՐՔ», «ՍԻՍԻԱՆ», «ԱՅՐՈՒՄ» և «ԲԱՎՐԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ:
2004
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և KFW-ի միջև կնքվեց վարկային երաշխիքի պայմանագիր, որով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հնարավորություն ընձեռնվեց ներգրավել վարկային միջոցներ միջազգային առևտրային Բանկերից, որի դիմաց որպես ապահովման միջոց KFW -ն կթողարկի մինչեւ 2.5 մլն. ԱՄՆ դոլարի երաշխիքներ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և IFC-ի միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջև կնքվեց պայմանագիր, որով սկսվեց Բանկի կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության գործընթացը, որի արդյունքում ՎԶԵԲ-ի մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում կկազմի 25%+1 բաժնետոմս:
Գործարկվել են «ԿԵՆՏՐՈՆ» «ԷՐԵԲՈՒՆԻ-1» և «ԱՐԱՐԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ:
2003
Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 200 մլն. դրամով:
EBRD համագործակցությամբ ներդրվել է արտաքին առևտրի խթանմանը ուղղված ակրեդիտիվային ֆինանսավորման նոր գործիք:
Բանկի և "Western Union Financial Services" INC կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն Բանկը, որպես հատուկ ներկայացուցիչ, հնարավորություն է ստացել ՀՀ տարածքում ներգրավել ենթաներկայացուցչություններ (ոչ ֆինանսական կազմակերպություններ` տնտեսվարող սուբյեկտներ)` դրամական փոխանցումներ իրականացնելու նպատակով:
Բանկը միացել է REUTERS համակարգին:
2002
Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 300 մլն. դրամով:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի Խթանման Ծրագրի շրջանակներում ստացել է 500 հազ. ԱՄՆ դոլարի երաշխիքային վարկ:
Հոկտեմբերին դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլացված անդամ:
Բանկը ՀՀ միակ բաց բաժնետիրական Բանկն է, որն ունի ավելի քան 1400 բաժնետերեր և 2002թ. անընդմեջ իր բաժնետերերին վճարում է շահաբաժիններ:
Բանկը ՀՀ միակ Բանկն է, որի բաժնետոմսերը 2002թ. ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի "B" հարթակում:
2001
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)
Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 100 մլն. դրամով:
2001թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:
2001թ. արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող Բանկ և ստացել է որակի սերտիֆիկատ:
Ներդրվել է մասնաճյուղերի ռեյտինգավորման համակարգ: Սահմանվել է վարձատրություն` ըստ ռեյտինգի արդյունքների:
Գործարկել է «Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո և փոքր բիզնեսի վարկավորման» ծրագրի շրջանակներում աշխատող վարկային մասնագետների աշխատանքի վարձատրման բոնուսային համակարգը:
"SIL PLAZA" առևտրի կենտրոնում տեղադրվել է ArCa քարտեր սպասարկող բանկոմատ:
Ծավալվել է ակտիվ գործունեություն սպառողական վարկերի տրամադրման բնագավառում:
2000
Հիմնադրել է «Էկոնոմինկասացիա» դուստր ընկերությունը:
Մասնակցել է ՀՀ-ում պլաստիկ քարտերով միասնական վճարային համակարգի ձևավորման նպատակով ստեղծվող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի հիմնադրմանը:
Գործարկել է լոկալ (դեբետային, կրեդիտային) պլաստիկ քարտերի սեփական համակարգը
Ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում:
Առաջինը ՀՀ բանկային համակարգում, առանց պետական երաշխավորության, պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ` 1 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային ծրագիր իրականացնելու նպատակով:
Գործարկել է AEB Home Bank սկզբունքով (առանց բանկ այցելելու) հաճախորդների սպասարկման համակարգը:
Մասնակցել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադրմանը:
Ընգրկվել է The Urban Institute-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու բնակչությանը բնակարանի գնման վկայագրերի տրամադրման» ծրագրին:
2000թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:
1999
Մասնակից է դարձել Լինսի հիմնադրամի փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագրին:
Միացել է WESTERN UNION միջազգային փոխանցումների համակարգին` ընդգրկելով իր ողջ մասնաճյուղային ցանցը:
1998
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)
Միացել է Bankmail էլեկտրոնային վճարային համակարգին:
1997
Դարձել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման գործակալ:
Արտոնագրվել է ՀՀ-ում Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ֆինանսավորման ծրագրին:
Անցել է Բանկի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին:
1996
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: (Լիցենզիա թիվ 1)
Դարձել է Երևանի Ֆոնդային Բորսայի անդամ:
Դարձել է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T.) անդամ:
1995
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է արտարժույթով գործառնություններ իրականացնելու Գլխավոր արտոնագիր (Արտոնագիր թիվ 1):
Դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ:
1993
Վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկում որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1/35):
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործառնությունների իրականացման արտոնագիր (Արտոնագիր թիվ 1/35):
1991
Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1):
1988
ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում ստեղծվել է «ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկը», որի իրավահաջորդն է հանդիսանում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
ԱՎԵԼԻՆ
Թարմացվել է` 10 Հունվար 2017 | 11:52