Ընդհանուր տեղեկատվություն

Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկ») Հայաստանի Հանրապետության պետական Բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական Բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (գրանցման թիվ 1):
AEB_YNDHANUR_TEGHEKATVUTYUN_2
1997 թվականին Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս «Սիլ Կոնցեռնի» հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը:
AEB_YNDHANUR_TEGHEKATVUTYUN_4
Բանկը, գիտակցելով իր հաճախորդներին որակյալ, արդիական և հարմարավետ ծառայությունների մատուցելու կարևորությունը, ՀՀ Բանկերից առաջինը կանոնակարգեց իննովացիոն գործընթացները: Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև էլեկտրոնային ձևաչափով բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում): Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, Բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առաջնորդվելով հաճախորդներին միջազգային չափորոշիչներին համապատասխան բանկային ծառայություններ մատուցելու և բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ այսօր ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 47 մասնաճյուղից, որոնցից 25-ը գտնվում են Երևանում, 21-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ ԼՂՀ-ում իսկ Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 30.09.2016թ. դրությամբ կազմում է ավելի քան 152.5 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում: 31.09.2016թ. դրությամբ Բանկն ունի 3,015 բաժնետեր (ոչ ռեզիդենտ՝ 21 բաժնետեր` 26.1%, որոնցից ամենախոշորն է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` 8.2%): 30.09.2016թ. դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը` 1011 մարդ է: 30.09.2016թ. դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 129,643.5 մլն. ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 25,218.7 մլն. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 104,424.8 մլն. ՀՀ դրամ: 30.09.2016թ. դրությամբ բանկը ձևավորել է 722.6 մլն. ՀՀ դրամի շահույթ:
Թարմացվել է` 09 Դեկտեմբեր 2016 | 10:16