Ռեյտինգներ և պարգևներ

Սեպտեմբերի 6-ից 9-ը Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2016 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:

Օգոստոս ամսին MoneyGram վճարահաշվարկային համակարգը, արժևորելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հետ բազմամյա փորձն ու արդյունավետ համագործակցությունը, Բանկին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր: Հավաստագիրը Բանկի ներկայացուցչին է հանձնել MoneyGram-ի ԱՊՀ և Բալթյան պետությունների տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բուտյուգինը` ՀՀ կատարած այցելության ժամանակ:
Ապրիլին Սինգապուրում կայացած Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի Բանկային հանձնաժողովի ամենամյա համաժողովին` Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջին տարեկան մրցանակաբաշխության ընթացքում որպես հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ներկայացուցչին շնորհեց ԱԶԲ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Սթիվեն Բեքը` շնորհակալություն հայտնելով 2014թ. ընթացքում Բանկի ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար:

Դեկտեմբերին Գրանթ Թորնթոն ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մարկոսյանը Բրիտանական Certification International միջազգային հավաստագրման մարմնի կողմից շնորհված ISO/IEC 27001:2005 հավաստագիրը հանձնեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին:
Գերմանական Commerzbank AG-ն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2013թ. միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու, ինչպես նաև անթերի և արագ իրականացնելու համար:
MoneyGram-ի կողմից շնորհվել է «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ» երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավաստագիր::

Սեպտեմբերին Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը ՀՀ բանկային համակարգում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ին շնորհեց ֆինանսական կայունության "E+" և երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով ավանդների "B1" վարկանիշեր, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար):

Ավստրիական UNICREDIT BANK AG շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ` 2010թ. ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Բանկը "MoneyGram" միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2009թ. արդյունքներով պարգևատրվեց պատվոգրով և ճանաչվեց 2009թ. «Լավագույն բանկ հաճախորդների սպասարկման ոլորտում»:

AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը Բանկին շնորհեց "BB+" վարկային վարկանիշը` «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:

Բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) կողմից ճանաչվեց ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում «Փաստաթղթային գործառնություններ իրականացնող տարվա ամենաակտիվ թողարկող բանկ»-ը Հայաստանի Հանրապետությունում:

Փետրվարին Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը ՀՀ բանկային համակարգում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց ֆինանսական կայունության E+ և երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով ավանդների B1 վարկանիշեր, երկուսն էլ Stable Outlook-ով (կայուն հեռանկար):
Ապրիլին վերանայելով շնորհված վարկանիշերը, "Moody's Investors Service" միջազգային վարկանիշային ընկերությունը Բանկին արժանացրել է ավելի բարձր` ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշերի, երկուսն էլ Stable Outlook-ով:

Հունիսին հայկական Բանկերից առաջինը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժանացավ գերմանական "Commerzbank" AG Բանկի «Միջազգային արտարժութային փոխանցումների որակի սերտիֆիկատ»-ին միջազգային փոխանցումների արագ և որակյալ կատարման համար:

"Western Union" գործակալությունը ՀՀ-ում առաջին անգամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին շնորհեց պատվոգիր` "Western Union" դրամական փոխանցումների համակարգի հետ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ երկարատև համագործակցության, ՀՀ-ում "Western Union" համակարգի զարգացման մեջ ունեցած նշանակալի դերի, ՀՀ-ում "Western Union" ցանցի ընդլայնման և նոր ենթագործակալների ներգրավման համար:

ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ն արժանացավ «Սիթիգրուպ»-ի «Լավագույն սպասարկող գործընկեր» սերտիֆիկատին:

ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է «Ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ»:

Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) կողմից ճանաչվել է որպես «Լավագույն մասնակից բանկ»:

AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է «ՀՀ լավագույն սպասարկող բանկ» և ստացել է որակի սերտիֆիկատ:

Երեք տարի անընդմեջ ՀՀ Կենտրոնական բանկի և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ճանաչվել է «Ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ»:

Թարմացվել է` 06 Հոկտեմբեր 2016 | 11:31