Արարատինկասացիա

 

«Արարատինկասացիա» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է  2000թ.-ին:

Ընկերությունը ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի  հիման վրա իրականացնում է կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունում, տեղափոխում, հանձնումինչպես նաև` դրանց ժամանակավոր պահպանություն:                                             

2006թ-ից աշխատում է Գյումրու ինկասացիոն բաժինըիսկ 2013թ-իցԳորիսի ինկասացիոն  բաժինը:

Ընկերությունն աշխատում է հաճախորդ-պատվիրատուների  հետ  կնքված  պայմանագրերի  հիման վրա:«Արարատինկասացիան» սպասարկում է Հայաստանի 21 բանկերից 16-ին ,                          8 վարկային կազմակերպությունների, 65 այլ կազմակերպությունների և 32 տարադրամի  փոխանակման կետերի:

Ծառայությունը մատուցվում է Ֆոլկսվագեն մակնիշի զրահապատ մեքենաներով, լիցենզավորված ինկասատորների  միջոցով:

«Արարատինկասացիա» ՓԲ ընկերությունը կատարում է տրանսպորտային միջոցների  և տեղափոխվող արժեքների ապահովագրություն ապահովագրական ընկերությունումորն էլ  իր հերթին կատարում է վերաապահովագրում եվրոպական ապահովագրական  ընկերություններում: 

«Արարատինկասացիա» ՓԲ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները`

  1. Կանխիկ դրամի և ցանկացած այլ արժեքների ինկասացիա ՀՀ ամբողջ տարածքով, այդ թվում        Բանկ - Զվարթնոց օդանավակայան - Բանկ երթուղով,
  2. Դրամական միջոցների և այլ արժեքների ժամանակավոր պահպանում,
  3. Պատասխանատու անձանց ուղեկցում արժեքների հետ,
  4. Բանկի հաճախորդներին ինկասացիոն ծառայությունների մատուցում` եռակողմ պայմանագրերի համաձայն,
  5. Բանակոմատների լիցքավորում և ապալիցքավորում:

Դրամական և այլ արժեքների ինկասացիայի ամսական ծառայության վճարը որոշվում է  փոխադարձ համաձայնությամբ` պայմանագրային հիմունքներով:

 

Հասցե՝ ՀՀ,ք. Երևան, Նար-Դոսի 2

Հեռ՝ +374 10 546-689, +374 10 546-687

ֆաքս+374 10 546-691

էլ. Փոստ.`info@araratinkas.am

Տնօրեն՝ԱրմենՂազարյան

 


 

 

 

Թարմացվել է` 09 Հուլիս 2015 | 11:13

Նորություններ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի տարեկան ժողովին, որը կկայանա 2017թ. հունիսի 23-ին, ժամը 12:00, «Ալբերտհոլ» դահլիճում (ք.Երևան, Նար-Դոսի 2): Ժողովի մասնակիցների գրանցումը ժ.11:30-ից-12:00:

Մայիսի 10-ին և 17-ին  <<Իմ ֆինանսների ամիս 2017>> ծրագրի շրջանակներում  <<ՀԱՅԷԿՈՆԲԱՆԿ >> -ի աշխատակիցների կողմից ՀՀ ԿԲ-ում տեղի ունեցավ ՀՀ տարբեր համալսարանների ուսանողների համար նախատեսված սեմինարներ <<Խնայողությունների արվեստ>> և <<վարքային ֆինանսներ>> թեմաներով:

Ավելին