ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ

sil-insurane-logo 

 

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2000 թ-ին: Ընկերության հիմնադիրներն են Սուքիասյանների ընտանիքը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական ծառայությունների լայն և բարձրորակ տեսականի ֆիզիկական և իրավաբանական անձանց: «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի առաքելությունն է Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության լայն խավերին որակյալ ապահովագրական ծառայությունների մատուցումը` ապահովելով սպառողների պահանջմունքների լիակատար բավարարում, նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների մատուցում:

 

Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետևյալ տեսակներով.

1. ԱՊՊԱ,

2. Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ),

3. Գույքի ապահովագրություն,

4. Բեռների ապահովագրություն,

5. Առողջության ապահովագրություն,

6. Ճանապարհորդության ապահովագրություն,

7. Դժբախտ պատահարներից ապահովագրություն,

8. Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն,

9. Ինկասացիոն ռիսկերի ապահովագրություն,

10. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,

11. Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն:

 

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը երաշխավորում է ապահովագրական պատահարի հետևանքների արագ, լիարժեք և արդար փոխհատուցում: Ընկերությունն իր պարտավորությունները պատշաճ կատարում է շնորհիվ ֆինանսական կայունության և, իհարկե, հուսալի վերաապահովագրական ընկերությունների հետ համագործակցության:

Ընկերությունն ունի խոշոր գործակալական ցանց ՀՀ ողջ տարածքում և ԼՂՀ-ում: Խոշոր քաղաքներում «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունն ունի շուրջ 55 խոշոր սպասարկման կետեր և 500-ից ավել ակտիվ գործակալներ իրենց վաճառքի կետերով:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բոլոր 40 մասնաճյուղերում ևս քաղաքացիները կարող են կնքել ապահովագրության պայմանագրեր:

Beeline ընկերությունը ևս հանդիսանում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ» գործակալ և նրանց շուրջ 84 մասնաճյուղերի միջոցով վաճառվում են ապահովագրության պայմանագրեր:

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5

Հեռ` +374 10 580-000, +374 60 505-544, +374 60 505-588

Էլ. փոստ` info@silinsurance.am 

Կայք` www.silinsurance.am

 

Գործադիր Տնօրեն` Հայկ Բաղրամյան

Թարմացվել է` 22 Ապրիլ 2014 | 09:13

Նորություններ

«Այս տարի մենք ունենալու ենք ոսկե սեպտեմբեր. նախ, պլանավորում ենք Թումանյան փողոցի վրա բացել մեր նորաոճ եւ նորարարական «Նանո» մասնաճյուղը՝ հագեցած գերժամանակակից եւ հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով: Այդ մասնաճյուղում մեր բազմազբաղ եւ ժամանակը գնահատող հաճախորդները հնարավորություն կունենան կատարել տարատեսակ գործարքներ մասնաճյուղի շուրջօրյա սպասարկման սրահում՝ օրվա ցանկացած ժամին: Մարդկային շփումը կարեւորող ու մեր աշխատակիցների խորհրդատվության կարիքն ունեցող հաճախորդներին սիրով սպասում ենք շարունակաբար վերազինվող եւ մասնաճյուղային լայն ցանցը համալրող մեր սպասարկման կետերում»,- ասել է Մերի Սուքիասյանը:

 

2016թ.-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով` Բանկի խոշորացմամբ,  ցուցանիշների զգալի աճով, շուկայում դիրքի ամրապնդմամբ և միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմամբ:

Ավելին