Անհատական բանկային պահատեղեր

Անհատական բանկային պահատեղերի անվտանգությունը
Անհատական պահատեղերը գտնվում են հատուկ կառուցված, հատուկ միջոցներով հագեցված չհրկիզվող տարածքում, որտեղ կարելի է մուտք գործել միայն զրահապատ դռան միջոցով: Յուրաքանչյուր պահատեղ բացվում է միայն Ձեզ տրամադրած անհատական բանալիով, այսպիսով, անհատական պահատեղից օգտվելու հնարավորություն տալով միայն Ձեզ:
Անհատական բանկային պահատեղերի գաղտնիությունը
Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատեղի` արկղի պարունակության և գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում:
Անհատական բանկային պահատեղերի հարմարավետությունը
Հաճախորդը օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ:
Անհատական բանկային պահատեղերի մատչելիությունը
Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից՝ Դուք այլևս մտահոգություն չեք ունենա Ձեր արժեթղթերի, փաստաթղթերի, ոսկերչական իրերի և թանկարժեք իրերի պահպանության համար:
Անհատական բանկային պահատեղի օգտագործման պայմանները

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարձակալությամբ տրամադրում է չհրկիզվող անհատական բանկային պահատեղեր արժեթղթերի և փաստաթղթերի, ոսկերչական իրերի, այլ արժեքավոր իրերի պահպանման համար: Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից` Դուք այլևս մտահոգություն չեք ունենա Ձեր թանկարժեք իրերի պահպանության համար:Այն հարմար է նաև արժեքավոր իրերի և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքների համար:

  1. Հաճախորդը, պահատեղի վարձակալման ժամանակահատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ համաձայն Բանկում գործող կարգի` ներկայացնելով անձնագիրը:
  2. Հաճախորդը անհատական պահատեղի տեղակայման սենյակում կարող է գտնվել առավելագույնը 10 րոպե:
  3. Հաճախորդը արժեքները տեղադրում է պահատեղի ներսում դրված արկղի մեջ:
  4. Արգելվում է պահատեղում պահել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական, կենսաբանական վտանգ ներկայացնող, ինչպես նաև հեղուկ նյութեր, թմրանյութեր:
  5. Բանկը կասկածի դեպքում (ահաբեկչություն, թմրանյութեր) իրավասու է պահանջել պահատեղի ստուգում, բացառիկ դեպքում նաև առանց հաճախորդի մասնակցության:
  6. Հաճախորդի ցանկությամբ, պահատեղի արկղը կարող է կնքվել հաճախորդի ստորագրությամբ կամ կնիքով:
  7. Հաճախորդը պարտավորվում է թույլ չտալ բանալու կրկնօրինակի պատրաստում, անմիջապես գրավոր տեղեկացնելով Բանկին պահատեղի բանալու կորստի մասին:
  8. Պահատեղի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի օրը կամ, եթե այդ օրը ոչ աշխատանքային է ապա հաջորդող աշխատանքային օրը մինչև ժամը 12:00, հաճախորդը պարտավորվում է ազատել պահատեղը և հանձնլ բանալին:
  9. Բանկը պատասխանատվություն չի կրում պահատեղում տեղադրված կամ պահատեղում տեղադրելու կամ պահատեղից դուրս բերելու ընթացքում արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը կամ վնասը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:
  10. Վարձակալման ժամկետը լրանալուց 180 օրվա ընթացքում պահատեղը չազատելու դեպքում, Բանկը բացում է այն, պարունակությունը ակտի հիման վրա կնքված վիճակում պահպանում է Բանկի զետեղարանում, պահպանման յուրաքանչյուր օրվա համար հաճախորդից գանձելով տուգանք համաձայն գործող սակագների:

Անհատական պահատեղերից կարող եք օգտվել՝ Գլխավոր գրասենյակում,  «ԿԵՆՏՐՈՆ», «ՇԱՀՈՒՄՅԱՆ»,«ԷՋՄԻԱԾԻՆ» և «ՆԱՆՈ» մասնաճյուղերում:

Անհատական բանկային պահատեղի Դիմումի Ձև
Անհատական պահատեղերի տրամադրում
Ժամկետ Չափսեր
Փոքր Միջին Մեծ
43սմx27սմx7.5սմ 43սմx27սմx16սմ 43սմx55սմx16սմ
7 օր 10,000 ՀՀ դրամ 15,000 ՀՀ դրամ 20,000 ՀՀ դրամ
14 օր 15,000 ՀՀ դրամ 20,000 ՀՀ դրամ 25,000 ՀՀ դրամ
1 ամիս 20,000 ՀՀ դրամ 25,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ
3 ամիս 35,000 ՀՀ դրամ 40,000 ՀՀ դրամ 45,000 ՀՀ դրամ
6 ամիս 45,000 ՀՀ դրամ 50,000 ՀՀ դրամ 55,000 ՀՀ դրամ
9 ամիս 50,000 ՀՀ դրամ 55,000 ՀՀ դրամ 60,000 ՀՀ դրամ
12 ամիս 55,000 ՀՀ դրամ 60,000 ՀՀ դրամ 65,000 ՀՀ դրամ
Անհատական պահատեղի կորցրած բանալու փոխարինում 20,000 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի
անհատական պահատեղերի տրամադրում
Ժամկետ Չափսեր
Փոքր Միջին
60մմx300մմx400մմ 150մմx300մմx400մմ
7 օր 2.500 ՀՀ դրամ 3.500 ՀՀ դրամ
14 օր 4.500 ՀՀ դրամ 7.000 ՀՀ դրամ
1 ամիս 7.000 ՀՀ դրամ 9.000 ՀՀ դրամ
3 ամիս 10.000 ՀՀ դրամ 18.000 ՀՀ դրամ
6 ամիս 15.000 ՀՀ դրամ 25.000 ՀՀ դրամ
9 ամիս 20.000 ՀՀ դրամ 30.000 ՀՀ դրամ
12 ամիս 25.000 ՀՀ դրամ 35.000 ՀՀ դրամ
Անհատական պահատեղի կորցրած կամ վնասված բանալու փոխարինում 10.000 ՀՀ դրամ

Արժեքների ի պահ ընդունում
1 ամիս 2 ամիս 3 ամիս 6 ամիս 9 ամիս 12 ամիս
10,000 ՀՀ դրամ 15,000 ՀՀ դրամ 20,000 ՀՀ դրամ 25,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ 35,000 ՀՀ դրամ
Ուշադրություն.
Պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար.
մինչև 7 օր օգտագործելու դեպքում՝ օրական 2500 ՀՀ դրամ
7 օրից մինչև 14 օր օգտագործելու դեպքում՝ օրական 1700 ՀՀ դրամ
14 օրից մինչև 1 ամիս օգտագործելու դեպքում՝ օրական 1000 ՀՀ դրամ
1 ամսից ավելին օգտոգործելու դեպքում՝ օրական 500 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղում՝ պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար.
1200 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղում՝ պահատուփից յուրաքանչյուր անգամ օգտվելու դեպքում.
500 ՀՀ դրամ

Թարմացվել է` 03 Նոյեմբեր 2017 | 14:54