Հաճախորդի իրավունքներ

Հարգելի հաճախորդ, 

Ցանկացած անձ իրավունք ունի, գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում, ստանալու «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

  • Տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ)՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • Թղթային տեսքով առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում՝ անվճար,
  • «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 8000 8686 կամ +374 10 510-910 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխավոր գրասենյակ և մասնաճյուղեր:

 

Դուք կարող եք Ձեր Դիմումները՝ դիմում-բողոքները և բողոք-պահանջները ներկայացնել  հետևյալ եղանակներով.

  • Առձեռն` Բանկի Գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ,
  • Փոստով` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  ԲԲԸ, ք. Երևան, 0002, Ամիրյան 23/1 հասցեով:

Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Հաճախորդը կարող է զանգահարել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խոհրդի անդամ, Օմբուդսմեն Ռ.Հայրապետյանին`  +37410510959 հեռախոսահամարով:

 

Եթե հաճախորդը 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկից պատասխան չի ստանում իր բողոք-պահանջի վերաբերյալ կամ բավարարված չի լինում իր բողոք-պահանջի վերջնական պատասխանով, ապա նա իրավունք ունի պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

«Ֆինանսական համակարգի հաշտարար»

ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ 

Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կայք՝ www.fsm.am 
Էլ. փոստ` info@fsm.am

Աշխ. Ժամեր՝ երկ.-ուրբ. 09:00 - 18:00

Ընդմիջում՝ 13:00 - 14:00

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է,որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ դեմ կայացված  որոշումները:

 

 

«Հաճախորդների դիմում-բողոքների և բողոք-պահանջների ընդունման, քննարկման և դրանց վերաբերյալ որոշումների կայացման» կարգ և գործընթացին վերաբերող փաստաթղթեր

Թարմացվել է` 24 Հունվար 2017 | 16:47