10
Հոկ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ մասնաճյուղը գործում է այլ հասցեում

 

   Տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 10-ից սկսած` ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ  <<ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ>> մասնաճյուղը տեղափոխվել է նորաբաց <<ՆԱՆՈ>> մասնաճյուղ հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Թումանյան փողոց 32 շենք, 37 տարածք:

    <<ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ>> մասնաճյուղի հաճախորդները կարող են իրենց բանկային գործարքները կատարել ինչպես <<ՆԱՆՈ>> մասնաճյուղում, այնպես էլ Բանկի ցանկացած մասնաճյուղում: <<ՆԱՆՈ>> մասնաճյուղի հյուրընկալ դռները բաց են մեր բոլոր հաճախորդների առջև: Համեցե՛ք մեր նորաբաց մասնաճյուղ և կատարեք Ձեր բանկային գործարքները մեր նոր հյուրընկալ և լուսավոր սրահում:

  Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ունի թվով 49 մասնաճյուղ, որոնցից՝ 26-ը գտնվում են Երևանում և 23-ը հանրապետության տարբեր մարզերում: