16
Փետ

Բրիտանական Certification International-ի կողմից ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին կրկին շնորհվել է հավաստագիր:

 

  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին Բրիտանական Certification International միջազգային հավաստագրման մարմնի կողմից կրկին շնորհվել է ISO/IEC 27001:2013  ստանդարտին համապատասխանության մասին հավաստագիրը:

 

Առաջատար աուդիտորների վերստուգման արդյունքների համաձայն բանկում ներդրված  Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանել է միջազգային ստանդարտի չափանիշներին:         

  Բանկի ղեկավարությունը , կարևորելով Տեղեկատվական անվտանգության համակարգի զարգացման գործընթացը , մշտապես ցուցաբերում է մեծ ուշադրություն և աջակցություն: