29
Նոյ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը գործարկում է ակցիա Ակնթարթ վարկատեսակի համար

Տոներին ընդառաջ, դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը, <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն առաջարկում է ակցիա՝ <<Ակնթարթ>> վարկատեսակի համար: <<Ակնթարթ>> վարկատեսակը նպատակաուղղված է բիզնեսի ընդլայմանն ու զարգացմանը:

Սա հիանալի առաջարկ է բիզնեսով զբաղվող անձանց համար: Վարկը տրամադրվում է առանց բիզնեսի վերլուծության և գույքի գրավադրման:

       Ակցիայի շրջանակներում վարկերը տրամադրվում են`

  • ՀՀ դրամով՝ սկսած 16%-ից, ԱՄՆ դոլարով՝ 14%-ից, Եվրոյով՝ 12%-ից,
  • մինչև 2 տարի մարման ժամկետով

Վարկի գումարը կազմում է ՝ 100.000-1.500.000 ՀՀ դրամ: Վարկի տրամադրման ժամանակահատվածն ընդամենը 1 օր է:

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>>-ը  շարունակելու է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ հանդես գալով նորանոր առաջարկներով և ակցիաներով: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և շարունակաբար ձգտում ենք առավելագույնս մոտ գտնվել մեր հաճախորդին և գնալ նրա պահանջներին ընդառաջ: