10
Նոյ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը գործարկում է նոր սպառողական՝ Արևային վարկ

<<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ն ներկայացնում է նոր վարկատեսակ՝ <<Արևային>> վարկ: <<Այս վարկատեսակը հնարավություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի և էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչև 95%: Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արևային ջրատաքացուցիչ և արևային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)>>, - նշել է Բանկի վարկային պրոդուկտների զարգացման և վաճառքի բաժնի ղեկավարը:

Արևային ջրատաքացուցիչը՝

  1. արդյունավետ է ՝ ջուրը տաքացնում է մինչև եռման աստիճան,
  2. դիմացկուն է՝ չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից,
  3. պարզ է և չի պահանջում հատուկ սպասարկում,
  4. անվտանգ է ՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից ՝ օրինակ գազի արտահոսքից,
  5. երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի:

Արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը՝

  1. չի պահանջում  տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ,
  2. 6-7 մ.ք տարածք զբաղեցնելով ապահովում է 1կՎտ հզորություն,
  3. երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի:

Այս վարկատեսակը հնարավորություն է տալիս  ռեսուրսների կրճատմանը զուգընթաց բարձրացնել մարդու կյանքի որակը՝

  1. սարքերը ապահովում են էներգետիկ անկախություն և էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում,
  2. էկոլոգիապես մաքուր են և անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար,
  3. հասանելի են և ունեն հետգնման կարճ ժամանակահատված:

<<Արևային>> վարկերը տրամադրվում են տարեկան 9% տոկոս տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի և առնվազն 1 անձի երաշխավորությամբ: