03
Հոկ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպված առևտրի ֆինանսավորման ֆորումին

   Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ միջազգային ֆինանսական ոլորտի առաջատարներից մեկի՝ Եվրոպայի  զարգացման և վերակառուցման բանկի կողմից կազմակերպված ֆորումը:

   Երկօրյա քննարկման հիմնական թեմաներն էին՝ ՎԶԵԲ գործունեության երկրներում առևտրի ֆինանսավորման զարգացումը, առևտրի թվայնացման էվոլյուցիան և  զարգացման միջազգային տենդենցները:

   Ֆորումի ընթացքում իրենց  խոսքով հանդես եկան Ավստրիական դաշնային ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն Հարալդ Վագլեյնը, ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների տնօրեն Ալեքսնադր Սավելեվը, Ավստրիայի Ռայֆայզեն բանկի փոխնախագահ Կլեմենս Բրեուեռը և Դեսպան Վանեսսա Շիհը:

   Ֆորումին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ներկայացրել է Միջազգային և զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:

   Աստղիկ Մանրիկյանն իր խոսքում նշեց,- <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը կարևորելով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, մշտապես փորձում է նմանատիպ հանդիպումներին ունենալ իր մասնակցությունն ու փոքրիկ ներդրումը: Մենք վստահենք, որ ակտիվ քննարկումների ֆորմատով անցկացվող հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտի մարտահրավերները և ճիշտ գնահատելու ոլորտի զարգացման հեռանկարները: Սա մեծ հնարավորություն է նոր գործարար հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև տարբեր երկրների փորձի փոխանակման համար>>: