09
Հունվ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի նորացված «ԿՈՄԻՏԱՍ» Մասնաճյուղի վերաբացումը նոր հասցեում

  Այսօր տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի նորացված «ԿՈՄԻՏԱՍ» Մասնաճյուղի վերաբացումը:

  Մասնաճյուղը այսուհետ գործելու է ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք հասցեում` նախկին ք. Երևան, Կոմիտաս 3/6 հասցեի փոխարեն:

  Հաճախորդները կարող են օգտվել մասնաճյուղի ծառայություններից երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Մասնաճյուղը մատուցում է բանկային գործառնությունների ամբողջական փաթեթ` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ:

  Հարկ ենք համարում նշել, որ մինչև 15.02.2017թ-ը  Մասնաճյուղում նոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար գործելու են արտոնյալ պայմաններ ներքոնշյալ ծառայությունների համար`

  • Բանկային հաշվի բացում և սպասարկում ` ԱՆՎՃԱՐ,
  • Բանկի կողմից թողարկված քարտերի տարեկան սպասարկում ` 50% զեղչ (բացառությամբ ArCa Gold Paradox  քարտատեսակի):