02
Փետ

Հատուկ առաջարկ զինվորականներին

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը,  բարձր գնահատելով զինվորականների ներդրումը և ջանքերը  մեր հայրենիքի անկախության ու սահմանները աներեր պահելու գործում,  ներկայացնում է փաթեթային առաջարկ մշակված հատուկ ՀՀ Պաշտպանության նախարարության և ենթակա  զորամասերի զին. ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և բանվոր ծառայողների համար:  Փաթեթի շրջանակներում Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ` պլաստիկ քարտեր, ավանդներ և վարկային գծեր: 

Ստանալով աշխատավարձը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պլաստիկ քարտերով` ՀՀ Պաշտպանության նախարարության և ենթակա  զորամասերի զին. ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և բանվոր ծառայողները կստանան հնարավորություն օգտվելու արտոնյալ պայմաններից:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում վստահեցնում են, որ մշտապես ուշադրության կենտրոնում են պահելու վերոնշյալ ոլորտը և լինելու են զին. ծառայողների կողքին: