08
Սեպ

Հարցազրույց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի միջազգային և զարգացման գծով՝ գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանի հետ

  Երկար տարիներ աշխատում եք ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ում և ներկայումս էլ հանդիսանում եք Բանկի միջազգային և զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալը, ինչպե՞ս կգնահատեք միջազգայինկառույցների հետ Բանկի ծավալած գործունեությունն ու Բանկի զարգացման գործում նրանց դերը:

-     ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր ստեղծումից ի վեր մեծապես կարևորել է Բանկի զարգացման ճանապարհին միջազգային ֆինանսական կառույցների ակտիվ դերն ու աջակցությունը և իր ռազմավարության հորիզոնում է պահել նմանատիպ ինստիտուտների կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերին մասնակցությունը՝ ձևավորելով գործակցության համարժեքփորձև հմտություն: Դրա մասին է փաստում, ի դեպ, երկու օր առաջ Սինգապուրի Հանրապետությունում Ասիական Զարգացման Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մեր բանկին հերթական անգամ <<Հայաստանում առաջատար գործընկեր բանկ>> տիտղոսի շնորհումը, որին Բանկն արժանանում է արդեն երրորդ տարին անընդմեջ:   

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ըստ իս, Բանկի միջազգային ոլորտն ամենազգայուն և ամենօրյա հետևողականություն պահանջող ոլորտներից է, և ժամանակին համընթաց քայլելու համար մենք խորապես գնահատում ենք ինչպես առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաները ներկայացնող հեղինակավոր ընկերությունների հետ ամուր գործակցության, նրանց փորձը ճիշտ օգտագործելու, և նրանց կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրերին շարունակաբար մասնակցելու գործոնը:  

-         Ապագայի ին՞չ պլաններ ունի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը միջազգային կառույցների հետ աշխատանքում:

-     Ինչպես նախորդող տարիներում, այս տարվա առաջին իսկ եռամսյակից բանկն ակտիվորեն ներգարվված է եղել տարբեր միջազգային կառույցների հետ երկխոսություններում, որի արդյունքները մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել մոտ ապագայում:

Առհասարակ, պահպանելով մեր ավանդական գործընկերների հետ սերտ գործակցության դրական դինամիկան`մենք միշտբաց և պատրաստ ենքնորհարաբերությունների, նոր առաջարկների, գաղափարների ու ծրագրերի քննարկմանհամար՝ նորամուծությունները համարելով զարգացման կարևորագույն նախապայման:

-        Բացի միջազգային ծրագրերից, զարգացմանն ուղղված ի՞նչ նորություններով Բանկը կներկայանա այս տարվա վերջին եռամսյակում:

-     Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է ավարտին հասցնել մի շարք կարևոր նախագծեր, ինչպիսիք են <<Mobile Banking>> ծառայությունը,  <<Internet Banking>>-ի նոր թարմացված տարբերակը, <<CashBack>> ծառայության համալրված ցանկը՝ ավտոմատացման նոր լուծումներով և մի շարք նոր տեղական ու միջազգային վճարային համակարգերի ինտեգրման գործընթացները:

Կցանկանայի առանձնացնել նաև տարածքային ներկայացվածության ուղղությամբ տարեսկզբից Բանկի կողմից իրականացված լուրջ քայլերը նոր մասնաճյուղերի բացման առումով: Ընթացիկ տարվա մեջ մենք գրանցեցինք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` թվով երկրորդ` <<ԿՈՏԱՅՔ>>, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առաջին՝ <<ԿԱՊԱՆ>> և մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում առաջին՝ <<ԴԱՎԹԱՇԵՆ>> մասնաճյուղերի գործարկումները: Շատ շուտով արդեն կավարտենք <<Ապագայի բանկ>> նախագիծը՝ Երևան քաղաքի   Թումանյան փողոցի վրա բացելով գերժամանակակից, հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած և շուրջօրյա ավտոմատ սպասարկման հնարավորությամբ <<ՆԱՆՈ>> մասնաճյուղը:

Այսպիսով, ներկայացվածության ընդլայնմանը զուգահեռ, մենք լուծում ենքմարքեթինգային նոր ձեռագրով ներկայանալու, մատուցվող ծառայությունների օպտիմալացման, ինչպես նաև մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը:

Մեր առաջիկա ծրագրերում անմասն չեն մնա նաև Բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ միջոցառումների, ներքին հսկողության պահանջների կատարման և բարելավման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման զարգացման և բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված՝ մեզ համար անչափ կարևոր քայլերը: