09
Նոյ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ում հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողով է տեղի ունենալու

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ>> ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ


Հասցեն՝ 0002, ք.Երևան
Ամիրյան 23/1

   <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը տեղի է ունենալու 2017թ. դեկտեմբերի 11-ին:
   Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2017թ. հոկտեմբերի 27-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
   Ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝

Օրակարգ

1. Բանկի էմիսիոն եկամուտներից` 9,077,411,700 (ինը միլիարդ յոթանասունյոթ միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ կանոնադրական կաիտալի ավելացմանն ուղղելու միջոցով կանոնադրական կապիտալի ավելացման և դրա հաշվին 4,900 ՀՀ դրամի չափով մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքի մեծացման վերաբերյալ:
2. Բանկի Կանոնադրության փոփոխված տարբերակի վերաբերյալ:

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*
<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի

1. <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Կանոնադրության նախագիծը


* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: