10
Փետ

Վարկերի մարման հարմարավետ և ժամանակակից եղանակ Idram և Easypay վճարային տերմինալների միջոցով

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը իր հաճախորդներին առաջարկում է վարկերի մարման հարմարավետ և ժամանակակից եղանակ Idram և Easypay վճարային տերմինալների միջոցով: Այսուհետ Դուք կարող եք Idram և Easypay վճարային տերմինալների միջոցով կատարել Ձեր վարկերի մարումները` առանց Բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է շուրջօրյա Easypay և Idram ընկերություննների 800-ից ավելի տերմինալների միջոցով` տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Անձը հաստատող փաստաթղթի դաշտում անհրաժեշտ է լրացնել նույնականացման քարտի կամ անձնագրային տվյալները, իսկ պայմանագրի դաշտում՝ վարկի պայմանագրի համարը ( հնարավոր է լրացնել միայն թվերը):