Պայմաններ
Վարկի նպատակը
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում
Վարկի տեսակը
Հիփոթեքային վարկ
Վարկի գումարը
ՀՀ դրամով տրամադրելու դեպքում 1.000.000 ՀՀ դրամից մինչև 60 մլն ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով/ԵՎՐՈ-ով տրամադրելու դեպքում նվազագույնը 2.000 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ
Տարեկան տոկոսադրույքը
ԵՎՐՈ-ով հիփոթեքային վարկը տրամադրվում է տարեկան
վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50% ներառյալ - 9.5%,
վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50-90% ներառյալ - 10%,
ԱՄՆ դոլարով հիփոթեքային վարկը տրամադրվում է տարեկան
վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50% ներառյալ - 10%,
վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50-90% ներառյալ - 10.5%,
ՀՀ դրամով հիփոթեքային վարկը տրամադրվում է
1.000.000-25.000.000 ՀՀ դրամի դեպքում, վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50% ներառյալ - 9.8%,
1.000.000-25.000.000 ՀՀ դրամի դեպքում, վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 50-90% ներառյալ - 10.3%,
25.000.001-60.000.000 ՀՀ դրամի դեպքում, վարկ/գրավ հարաբերակցություն-մինչև 70% ներառյալ - 12.5%
<<Ազգային հիփոթեքային ընկերություն>> ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող, Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլի շրջանակներում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի կամ Երևան քաղաքում էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով 1.000.000 ՀՀ դրամից մինչև 25.000.000 ՀՀ դրամ գումարի չափով տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը կարող է  սահմանվել 1% ցածր տոկոսային կետով:  
Վարկի ժամկետը
ՀՀ դրամի դեպքում՝ 144 -240 ամիս, ԱՄՆ դոլարի/ԵՎՐՈ-ի դեպքում՝ 120-180ամիս
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
11.64-14.75%
Մարումների հաճախականությունը
Ամսական
Ապահովվածությունը
Ձեռք բերվող անշարժ գույք (անհրաժեշտության դեպքում նաև ձեռք բերվող այլ բնակելի անշարժ գույք)
և Կանխավճարի ապահովագրություն
Կանխավճար
ՀՀ դրամի դեպքում`
1. նվազագույնը 30%
2. նվազագույնը 10%, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք
3. նվազագույնը 10%, կանխավճարի չբավարարող 20%-ի չափով հաճախորդը կարող է կատարել կանխավճարի ապահովագրություն <<ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ>> ԱՓԲԸ-ի միջոցով և ապահովել բացառապես միայն ձեռք բերվող գույքի գրավադրում:
ԱՄՆ դոլարի/ԵՎՐՈ-ի դեպքում`
նվազագույնը նվազագույնը 30% կամ նվազագույնը 0%, եթե ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք:
Վարկ հարաբերած գրավի արժեքը
Առավելագույնը ձեռք բերվող անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 70%-ը
ՀՀ դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 90%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք կամ կատարվում է չվճարված կանխավճարի ապահովագրություն, ընդ որում ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը: Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ԱՄՆ դոլարով հիփոթեքային վարկեր տրամադրելու դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 100%-ի չափով, եթե տրամադրվող վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքի 70%-ը
Տրամադրման եղանակը
Կանխիկ կամ անկանխիկ
Կոմիսիոն վճարը
Վարկի հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5000 ՀՀ դրամ, որը ենթակա չէ վերադարձման
Հաշվի սպասարկամն ամսական վճար` վարկի պայմանագրային գումարի 0.03%-ի չափով, բայց ոչ ավել քան ամսական 5.000 ՀՀ դրամ:
 Վարկի ամսական սպասարկման վճարը կարող է չգնաձվել, եթե վարկի տարեկան տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձր լինի սահմանված տոկոսադրույքից:
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Մինչև 20 աշխատանքային օր (գրավի դեպքում տրամադրվում է գրավի գրանցման իրավունքը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում)
 
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Վարկի մարման կարգը
Ամենամսյա հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
Ապահովագրությունը
Անշարժ գույքի ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին ` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով: Վարկառուի և համավարկառուների (բացառությամբ եկամուտ չունեցող համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն կատարվում է հաճախորդի հաշվին` ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերությունում, վերջինիս կողմից սահմանված սակագնով վարկի մնացորդի հաշվարկով: Սակագները տատանվում են վարկի մնացորդի 0.16-0.18% -ի չափով
Անշարժ գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով, որի միջակայքը տատանվում է 20.000-100.000 ՀՀ դրամ
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝ • Նոտարական վճար՝ 15.000-25.000 ՀՀ դրամ, • միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, • անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000-75.000 ՀՀ դրամ:
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը Հաճախորդի բացասական վարկային պատմությունը Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Տույժերը
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Ուշադրություն. Համավարկառու կարող է հանդիսանալ վարկառուի ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը:
Ուշադրություն.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Ուշադրություն. Վարկառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի Հիփոթեքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ուշադրություն. Հիփոթեքային պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով:
Ուշադրություն. Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս կողմից սահմանված սակագներով:Գնահատող ընկերություններ:
Ապահովագրությունը իրականացվում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններ:
Փաստաթղթեր
NoteՖիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/,
PunctԱմուսնության վկայականի պատճենը /առկայության դեպքում/,
PunctՏեղեկանք բնակավայրից,
PunctՁեռքբերվող բնակարանի 3-րդ ձև /անձնագրային սեղանից/,
PunctՏեղեկանք աշխատավայրից /անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն նախորդ 12 ամսվա ընթացքում վճարված զուտ աշխատավարձի, եկամտահարկի, սոցապ. վճարումների չափերի վերաբերյալ և աշխատ. գրքույկների պատճեններ/,
PunctՍոցիալական քարտի պատճեն,
PunctՍեփականության վկայականի պատճենը /գնվող բնակարանի/ /անհրաժեշտության դեպքում վկայականի տրամադրման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը/,
 
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, /ներկայացնել վարկի հաստատումից հետո/,
PunctՎաճառողի /սեփականատերերի/ անձնագրի պատճենը/ամուսնացած լինելու դեպքում նաև ամուսնության վկայական և ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը/,
PunctԴիպլոմի պատճեն /առկայության դեպքում/
Հաշվիչ
Հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Մայր գումարի հավասարաչափ մարումներով
Results Արդյունք
N Վճարման ամսաթիվ Վարկի մնացորդ Վճարվող տոկոսագումար Մարում վարկից Ընդամենը վճարում
Թարմացվել է` 17/10/2018 15:35