86 86
ENG

Բանկի առաքելությունը, գործարար վարվելակերպի և էթիկայի կանոնները

Բանկի գործունեությունն ուղղված է իր բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը:

Բանկն իր հիմնական առաքելությունը և զարգացման հեռանկարները դիտարկում է հետևյալ 4 ուղղություններով.

  • որպես ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող օղակ /հասարակության տեսակետից/,
  • որպես արդյունավետ ներդրման ոլորտ /բաժնետերերի տեսակետից/,
  • որպես հուսալի և կայուն գործընկեր /հաճախորդների և գործընկերների տեսակետից/,
  • որպես ցանկալի գործատու /աշխատակազմի տեսակետից/:

1. Բանկն իր առաքելությունը տեսնում է որպես միջազգային չափանիշներով ռիսկերի կառավարման գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ միայն ՀՀ բանկային համակարգի կայունությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը;

2. Որպես գրավիչ ներդրման ոլորտ, բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի /հաշվեկշռային, շուկայական/ աճ, զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ՝ զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները;

3. Փոխշահավետ պայմաններով, օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե՛ հաճախորդների, թե՛ գործընկերների /ներքին, միջազգային/ նկատմամբ՝ մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, վերջինիս մշտական ընդլայնմամբ և բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ;

4. Որպես գործատու` արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ, աշխատակիցների մասնագիտական առաջընթացի և բարեկեցության ապահովում` նրանց աշխատանքային գործունեության և ունակությունների համաձայն:

 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը:
 
Թարմացվել է`10/04/2024 12:28