2017 |
- Սեպտեմբեր ամսին Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2017 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
- Ֆինանսական շուկայում հայտնի Thomson Reuters կազմակերպության կողմից սույն թվականի հուլիսի 20-ին անցկացված միջոցառմանը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն ստացել է հատուկ մրցանակ՝ որպես Thomson Reuters էլեկտրոնային ֆինանսական հարթակի առաջին օգտատերը ՀՀ-ում: Thomson Reuters-ի հետ համագործակցության շնորհիվ Բանկը ծավալել է ակտիվ գործունեություն թե՛ տեղական, և թե՛ միջազգային շուկաներում
|
2016 |
- Սեպտեմբերի 6-ից 9-ը Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2016 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:
|
2015 |
- Օգոստոս ամսին MoneyGram վճարահաշվարկային համակարգը, արժևորելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հետ բազմամյա փորձն ու արդյունավետ համագործակցությունը, Բանկին շնորհել է «Պրոֆեսիոնալիզմի և Հայաստանում փոխանցման ծառայությունների զարգացմանը նպաստելու համար» հավաստագիր: Հավաստագիրը Բանկի ներկայացուցչին է հանձնել MoneyGram-ի ԱՊՀ և Բալթյան պետությունների տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բուտյուգինը` ՀՀ կատարած այցելության ժամանակ:
- Ապրիլին Սինգապուրում կայացած Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի Բանկային հանձնաժողովի ամենամյա համաժողովին` Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում առաջին տարեկան մրցանակաբաշխության ընթացքում որպես հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ: «Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ներկայացուցչին շնորհեց ԱԶԲ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Սթիվեն Բեքը` շնորհակալություն հայտնելով 2014թ. ընթացքում Բանկի ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար:
|