Առավելություններ

Կատարելությունը գույների մեջ չէ, կատարելությունը տրամադրվող հնարավորությունների մեջ է:
Ձեզ ենք առաջարկում VISA INFINITE քարտը իր բազում հնարավորություններով և առավելություններով, որոնք 
գործում են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: VISA INFINITE չիպային քարտը հանդիսանում է VISA PREMIUM 
ընտանիքի բարձրակարգ քարտ՝ ներառելով վերջինիս բոլոր առավելությունները:
Ձեռք բերելով VISA INFINITE քարտ՝ Ձեզ կզգաք առանձնահատուկ՝ շնորհիվ քարտի ընձեռած հնարավորությունների, 
որոնք են`

  •  24 ժամ՝ INFINITE կոնսիերժ ծառայություն

  •  Ճանապարհորդային բժշկական ապահովագրություն 

  • Հրատապ օգնություն, գնումների ապահովագրություն

  • Երկարաձգված երաշխիքի ծառայություն 

  • Զեղչեր արտասահմանում 

  • Priority Pass

  •  Բժշկական և իրավաբանական խորհրդատվություն

Ընդհանուր տեղեկատվություն
 
Քարտի արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Ռուբլի
Քարտերի գործողության ժամկետ 2տարի
Տարեկան սպասարկման վարձ տարեկան 130 000 դրամ, կամ ամսական 13 000 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում ''ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ'' ԲԲԸ կանխիկացման կետերում (ATM, POS terminal) 1%, min 500 դրամ 
Կանխիկի տրամադրում ՀՀ այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում (ATM, POS terminal) 1%, min 1 000 դրամ
 
Կանխիկի տրամադրում  արտասահմանում  2%, min 3 000 դրամ

 

Visa տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և  սպասարկման պայմաններն առավել մանրամասն 

Ընդհանուր տեղեկատվություն
Infinite Կոնսիերժ ծառայություն
Visa Infinite չիպային քարտի կոնսիերժ ծառայությունը հանդիսանում է Ձեր 24 ժամյա անձնական օգնականը: Այն երկրագնդի ցանկացած կետում ընձեռնում է Ձեզ հետևյալ ծառայությունները. Ճանապարհորդություն 
PunctՏեղեկատվություն, խորհրդատվություն, ինչպես նաև օդային, երկաթուղային և լաստանավային ուղերթների, հյուրանոցների, բնակարանների, քոթեջների, վիլլաների ամրագրում, ավտոմեքենաների վարձույթ,
PunctՎարորդների տրամադրում և փոխադրում օդանավակայան,
PunctՃանապարհորդական և առողջապահական խորհրդատվություն,
PunctԱպահովագրության մասին հարցումեր,
PunctՏարադրամի վերաբերյալ խորհրդատվություն,
PunctՉարտերային ուղևորություններ,
Ճաշկերույթ
PunctՌեստորանների մասին տեղեկատվություն, առաջարկներ և ամրագրում,
Գնումներ
PunctԽանութների արտաժամյա մուտք,
PunctԳնումների առաքում,
PunctԿարևոր օրերի հիշեցում,
PunctՆվերների և ծաղիկների ձեռքբերման ծառայություն,
PunctԱնձնական գնումներ կատարողներ,
Ապրելակերպ
PunctԱռաջարկություններ և տոմսեր՝ մարզական, երաժշտական և մշակութային միջոցառումների համար,
PunctԿարծիքներ՝ աէրոբատիկայից մինչև սպա սալոններ,
PunctԳոլֆի դաշտերի առաջարկներ, ուսուցում և խաղաժամերի ամրագրում,
PunctԱնհատական մարզիչներ, մերսողներ, մարզասրահներ և սպա սալոններ,
PunctՄուտքի հնարավորություն մասնավոր ակումբներ,
PunctԶբոսանավերի վարձույթ,
PunctՀարսանյաց արարողության կազմակերպում և միջոցառումների/երեկույթների ծրագրում,
PunctՀանրային սնունդ՝ 2-ից մինչև 2 հազար մարդու համար,
PunctԳույքի կառավարում, սպասարկում և կացարանի խնամք,
PunctՏեղափոխության կառավարում, ներառյալ անձնակազմի նշանակումները,
PunctՄասնագիտական ծառայությունների գծով խորհրդատվություն,
PunctԵրեխաների խնամքի գծով խորհրդատվություն և կազմակերպում,
PunctԱվտոմեքենաների վարձույթի կամ գնման գծով խորհրդատվություն,
Ծառայությունը լիովին ԱՆՎՃԱՐ է և հասանելի է միայն Visa Infinite քարտապաններին: Կոնսիերժ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել +38 044 499 3975 հեռախոսահամարով (Ռուսալեզու օպերատոր):
Ճանապարհորդային բժշկական ապահովագրություն
Ճանապարհորդության համար Visa Infinite քարտով վճարելու դեպքում տրամադրվում է ամբողջական ապահովագրություն Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար երկրագնդի ցանկացած կետում: Տվյալ ապահովագրությունը գործում է տարեկան 90 օր միջազգային և տեղական ուղևորությունների ընթացքում: Ապահովագրությունը իր մեջ ներառում է հետևյալ կետերը.
PunctԱռողջական պատճառներով 24-ժամյա հրատապ տարհանում/տունդարձ (մինչև US$ 500,000* / US$ 10,000**)
PunctՀրատապ բժշկական ծախսեր (մինչև US$ 1,000,000* / առկա չէ**)
PunctՓոխհատուցում դժբախտ պատահարի դեպքում(մինչև US$1,000,000*/առկա չէ**)
PunctՀիվանդանոցային օրական ծախսերից ազատում (մինչև US$ 3,000* / US$ 100* յուրաքանչուր համապատասխան 24 ժամի համար)
PunctԱնձնական պատասխանատվություն (մինչև US$ 500,000* / առկա չէ**)
PunctԱնձնական իրերի կորուստ (մինչև US$ 2,500* / US$ 500**)
PunctԳումարի կորուստ (մինչև US$500* / US$ 400**)
PunctՉեղարկում (մինչև US$ 5,000* / առկա չէ**)
PunctԹռիչքի ուշացում (մինչև US$ 900* / US$ 300**)
PunctՈւղեբեռի ուշացում (մինչև US$ 504* / US$ 300**)
PunctՓաստաթղթերի փոխարինում (մինչև US$ 1,000* / առկա չէ**)
PunctԳողություն (մինչև US$ 1,050* / 2100**)
PunctԻրավաբանական ծախսեր (մինչև US$ 7,500* / առկաչէ**)
Ամբողջական մուլտի-ճանապարհորդական ապահովագրությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել +38 044 499 3975 հեռախոսահամարով: Լրացուցիչ տեղեկությունների համար, ներբեռնեք պայմանների ու դրույթների ամբողջական փաստաթուղթը: * Փոխհատուցումը կիրառելի է միայն այն հայցի դեպքում, որն առաջացել է Visa Infinite կրեդիտային/դեբետային քարտապանի հիմնական բնակության ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ գտնվելիս: ** Փոխհատուցումը կիրառելի է միայն այն հայցի դեպքում, որն առաջացել է Visa Infinite կրեդիտային/դեբետային քարտապանի հիմնական բնակության ԵՐԿՐՈՒՄ գտնվելիս:
Հրատապ օգնություն
Oրվա ցանկացած ժամին և անկախ գտնվելու վայրից, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները 24 ժամվա ընթացքում կարող են կորած քարտի փոխարեն ստանալ նորը: Առանց քարտի առկայության կատարվում է գումարի անհապաղ տրամադրում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ աշխարհի մոտ 16,000 կետերում:
PunctԿորած կամ գողացված քարտի մասին հայտնում,
PunctՔարտի հրատապ փոխարինում,
PunctԿանխիկի հրատապ տրամադրում,
PunctՎճարման հրատապ հաստատում:
Զանգահարեք Քարտերի սպասարկման միջազգային ծառայություն Միացյալ Նահանգներից դուրս գտնվելիս, կատարեք անվճար զանգ հետևյալ համարով. +1 303 967 1096, իսկ Միացյալ Նահանգներում պարզապես զանգեք +1 800 847 2911:
Գնումների ապահովագրություն
Այս քարտատեսակներով գնումներ կատարելու դեպքում գնումների կորստի, գողության կամ ոչ միտումնավոր վնասման դեպքում գնման օրվանից 90 օրվա ընթացքում կատարվում է գնման փոխանակում, վերանորոգում կամ գումարի վերադարձ քարտային հաշվին: Գնումների գծով պաշտպանություն ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել +38 044 499 3975 հեռախոսահամարով:
Երկարաձգված երաշխիքի ծառայություն
Visa Infinite քարտով գնումներ կատարելու դեպքում վաճառողի կողմից տրամադրված երաշխիքը երկարաձգվում է սկզբնական երաշխիքի ժամկետով, բայց ոչ ավել քան 24 ամիս: Լրացուցիչ տեղեկությունների համար, ներբեռնեք պայմանների ու դրույթների ամբողջական փաստաթուղթը:
Զեղչեր արտասահմանում
Visa Infinite-ը բացառիկ պայմանավորվածություն ունի նորաձևության աշխարհում ամենաբացառիկ ընկերությունների հետ Ձեզ հատուկ զեղչեր տրամադրելու վերաբերյալ: Պարզապես պետք է վճարել Visa Infinite-ով: Ամբողջական ցուցակին ծանոթանալու համար հետևեք՝ հղմանը: Chic Outlet Shopping Զեղչ` 60% Harrods Զեղչ` 10% Արագ Անցում / yQ (դիմավորել և աջակցել) Visa Infinite-ի հետ Դուք կվայելեք yQ (դիմավորել և աջակցել) ծառայության հարմարավետ և արագ սպասարկումն ավելի քան 280 միջազգային օդանավակայաններում: yQ (դիմավորել և աջակցել) ծառայության գործակալները, դիմավորելով Ձեզ ժամանման կամ մեկնման կետում, կազատեն Ձեզ օդանավակայանի լարվածությունից, քաշքշուկից ու հերթերից: Բարեհամբույր ուղեկցորդը կաջակցի Ձեզ այդ ճանապարհի ամեն քայլափոխին' ազատելով Ձեզ լեզվական խոչնդոտներից, մաքսային ու ներգաղթային անցակետերի երկար հերթերից և ապահովելով Ձեր բոլոր հատուկ պահանջների բավարարումը:
PunctVisa Infinite-ով տրամադրվող արտոնությունները` 16% զեղչ yQ հրապարակված սակագների նկատմամբ,
PunctԱմրագրման համար, այցելեք www.AirportSpeedPass.com
Priority Pass
Priority Pass կողջունի Ձեզ աշխարհի օդանավակայանների ավելի քան 600 VIP սրահներում՝ անկախ Ձեր ավիաընկերությունից կամ ավիատոմսի դասից: Յուրաքանչյուր ճանապարհորդություն կդառնա անհոգ VIP-փորձառություն: Ջեզ մատչելի կլինեն արդի բիզնես-կենտրոններ և վայրեր, որտեղ կարող եք հանգստանալ և հաճույք ստանալ անվճար խմիչքներից՝ որպես աշխարհի օդանավակայանների VIP սրահների ամենախոշոր անկախ ծրագրի մասնակից:
PunctՎայելեք VIP սպասարկում՝ անկախ Ձեր ավիատոմսի դասից
Punctհանգստի և աշխատանքի հիանալի միջավայր
Punctաշխարհի ավելի քան 100 երկիր և 300 քաղաք
Punctկապ պահպանեք էլեկտրոնային փոստով, ինտերնետով և կոնֆերանս անցկացնելու հնարավորությամբ
Punctմուտք Միացյալ Նահանգների ավիաընկերությունների էքսկլուզիվ սրահներ
Punctանվճար խմիչք և ուտելիք
Punctհանգստավետ միջավայր Ձեզ, Ձեր հյուրերի, հաճախորդների և ընտանիքի համար
PunctՍրահի մուտքի և հյուրի յուրաքանչուր այցի դիմաց գանձվում է 15.000 դրամ:
Բժշկական և իրավաբանական խորհրդատվություն
Միջազգային ուղևորությունների ընթացքում Visa Infinite քարտապաններին տրամադրվում է անվճար բժշկական և իրավաբանական խորհրդատվություն.
PunctԲժշկի այցի կազմակերպում,
PunctԲժշկական խորհրդատվություն հեռախոսով,
PunctԲժշկական հաստատությունների մասին տեղեկատվության տրամադրում,
PunctՏեղեկատվություն վիզայի ձևակերպման համար անհրաժեշտ վակցինացիաների ու պահանջների մասին,
PunctՈւղեգիր իրավաբանի մոտ:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել +38 044 499 3975 հեռախոսահամարով:        
Թարմացվել է` 13/02/2018 14:01