86 86
ENG
Պայմաններ
 
Վարկի նպատակը
Անձնական
    
Վարկի տեսակը 
Վարկային գիծ 
    
Վարկի արժույթը  
ԱՄՆ դոլար, Եվրո /արտարժույթով վարկերի մարումների վրա կարող են ազդել փոխարժեքի տատանումները, որի ռիսկը կրում եք Դուք/
   
Վարկի գումարը
Նվազագույն գումարը 10.000 ՀՀ դրամին  համարժեք արտարժույթ, Առավելագույնը՝ 50.000.000 ՀՀ դրամին  համարժեք արտարժույթ, 
   
Վարկի ժամկետը 91-105 օր 126-140 օր 154-168 օր 182-196 օր 182-196 օր 364-378 օր 546-570 օր 728-1095 օր 1096-1820 օր
Տոկոսադրույքը ԱՄՆ դոլար 11% 11.5% 12% 12.5% 12% 12.5% 13% 13.5% 14%
Եվրո 10% 10.5% 11% 11.5% 11% 11.5% 12% 12.5% 13%
Մարումների  հաճախականությունը Վարկի գումարը միանվագ ժամկետի վերջում, իսկ տոկոսագումարները ամսական Ամսական՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված) Ամսական՝ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
   
Չօգտագործված մասի տոկոս
 1%
 
Տրամադրման եղանակը
 Անկանխիկ
   
Ապահովվածությունը  
 Ոսկլյա իրեր
   
Վարկ /գրավ հարաբերակցություն
     1) մինչև 196 օր մարման ժամկետով, առավելագույնը գրավի արժեքի 95%-ի չափով, կամ առավելագույնը 100%-ի չափով, եթե համապատասխանում է ներքոնշված սահմանումներից առնվազն  մեկին՝
Վարկային գծի գումարը չի գերազանցում 3.000.001 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը, կամ
Առկա է առնվազն մեկ անձի երաշխավորություն, կամ
Վարկառու/գրավատուն ներկայացնում է  եկամուտը հիմնավորող փաստաթուղթ կամ  
Վարկի տոկոսագումարները վճարվում են նախապես 
     2) 100.000ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ավել վարկային գծերը տրամադրվում են մինչև 60 ամիս մարման ժամկետով, առավելագույնը գրավի արժեքի 95%-ի չափով, սահմանելով ամսական հավասարաչափ/անուիտետային/ կամ ոչ հավասարաչաձ/դիֆերենցված/ մարման
գրաֆիկ, կամ առավելագույնը 100%-ի չափով, եթե
Վարկային գծի գումարը չի գերազանցում 4.000.001 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը, կամ
առկա է առնվազն մեկ անձի երաշխավորություն, կամ
Վարկառու/գրավատուն ներկայացնում է  եկամուտը հիմնավորող փաստաթուղթ:
     3) Վարկային գծերը տրամադրվում են գնահատված արժեքի մինչև 120%-ի չափով միայն ռեզիդենտ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց, ընդ որում՝
Վարկային գծի գումարը առաջին կետով սահմանված վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցելիս՝ առավելագույնը 120% կազմելու դեպքում վարկառու-գրավատուն և/կամ ֆիզիկական անձ երաշխավորը (առկայության դեպքում) պետք է ներկայացնեն եկամուտը հիմնավորող փաստաթուղթ, ընդ որում նշված գերազանցող մասը չպետք է ավել լինի <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ քարտատեր հանդիսացող հաճախորդների ամսական եկամտի քառապատիկից (ոչ ավել քան 2.000.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը), իսկ <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ քարտատեր չհանդիսացող հաճախորդների համար ամսական եկամտի եռապատիկից (ոչ ավել քան 2.000.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը):
<<Հավատարիմ հաճախորդ>>*-ներին վարկային գծերը տրամադրվում են գրավի գնահատված արժեքի առավելագույնը 120%-ի չափով, սակայն 100%-ը գերազանցող մասը պետք է լինի ոչ ավել 500.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթից:
    4) Վարկային գծերը  տրամադրվում են գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով միայն ռեզիդենտ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց, ընդ որում՝
Վարկային գծի գումարը առաջին կետով սահմանված վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցելիս՝ 120%-ից ավել և առավելագույնը 150% կազմելիս վարկը տրամադրվում է ստորև նշված կետերից որևէ մեկի առկայության դեպքում
Վարկառու-գրավատուն և/կամ ֆիզիկական անձ երաշխավորը/համավարկառուն (առկայության դեպքում) պետք է հանդիսանա Բանկի քարտատեր և վարկը ստանալուն նախորդող 60 օրվա ընթացքում քարտային հաշվին փոխանցված լինի աշխատավարձ: Առաջին կետով սահմանված վարկ/գրավ հարաբերակցությունը գերազանցող մասը չպետք է ավել լինի Բանկի քարտատեր հայտատուի  և/կամ երաշխավորի քարտին փոխանցվող աշխատավարձի քառապատիկից (ոչ ավել 2.000.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը), ինչպես նաև նշված գերազանցող մասի և պլաստիկ քարտով տրամադրված վարկային գծի մնացորդի հանրագումարը չպետք է գերազանցի Բանկի քարտատեր հայտատուի և/կամ երաշխավորի քարտին փոխանցվող աշխատավարձի յոթնապատիկը:
Վարկառու-գրավատուն և և ֆիզիկական անձ երաշխավորը պետք է ներկայացնեն եկամուտը հիմնավորող փաստաթուղթ, ընդ որում նշված գերազանցող մասը չպետք է ավել լինի <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ քարտատեր չհանդիսացող վարկառու-գրավատուի ամսական եկամտի եռապատիկից (ոչ ավել 2.000.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթը):
     5) Վարկառու գրավատուն ունի <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գործող  անշարժ գույքի ապահովմամբ տրամադրված վարկ/ վարկային գիծ (սպառողական, հիփոթեքային, առևտրային և այլն):    
   
Սպասարկման միանվագ վճար
Չի սահմանվում  
 
Սակագները ըստ հարգի/ 
500-582 հարգի 1գր 14,600 ՀՀ դրամ
583-749 հարգի 1գր 17,000 ՀՀ դրամ
750-832 հարգի 1գր 21,900 ՀՀ դրամ
833-899 հարգի 1գր 24,300 ՀՀ դրամ
900-957 հարգի 1գր 26,300 ՀՀ դրամ
958-999 հարգի 1գր 28,000 ՀՀ դրամ
​Սպիտակ ոսկի
500-582 հարգի 1գր. 11,700 ՀՀ դրամ
583-749 հարգի 1գր. 13,600 ՀՀ դրամ
750-832 հարգի 1գր 17,500 ՀՀ դրամ
    
Գրավի հետ վերադարձման ժամկետը /վարկի ամբողջական մարման դեպքում/
 Մինչև վարկի մարման հաջորդ աշխատանքային օրը  
 
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մասնաճյուղերի կողմից, բացառությամբ Նաիրի ԲԿ, Ռոսիա-1 և Արարատյան մասնաճյուղերի:  
   
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
 Մինչև 1 աշխատանքային օր
 
Տույժեր
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):  
 
Քաղվածքի տրամադրում  
Անվճար  

*<<Հավատարիմ հաճախորդ>> է հանդիսանում այն հաճախորդը ով Բանկում ունեցել է 5 և ավելի վարկ և որոնց գծով ուշացումների հանրագումարը չի գերազանցում 7օրը և վերոնշյալ վարկերից առնվազն մեկը տրամադրվել է դիմումին նախորդող 24 ամսվա ընթացքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է, որի համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկային գծերը տրամադրվում են Visa տեսակի պլաստիկ քարտերով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Օգտագործված վարկի դիմաց հաշվարկված տոկոսն ենթակա է ամբողջությամբ վճարման հաշվարկման օրվանից սկսած մինչև 90-րդ օրը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf 

Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2.Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր  բացասական  հետևանքներ  տույժ/տուգանքներ
• Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
• Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական

3.  Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:

Դատական ծախսեր /առկայության դեպքում/

Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
• Տույժեր
• Տոկոսներ
• Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
• Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
Ամիսներ Վարկի մնացորդ Վճարում վարկից Վճարում տոկոսից
1 1.200.000 100.000 23.671
2 1.100.000 100.000 21.699
3 1.000.000 100.000 19.726
4 900.000 100.000 17.753
5 800.000 100.000 15.781
6 700.000 100.000 13.808
7 600.000 100.000 11.836
8 500.000 100.000 9.863
9 400.000 100.000 7.890
10 300.000 100.000 5.918
11 200.000 100.000 3.945
12 100.000 100.000 1.973

7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
• Վարկի նպատակից
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
• Հաճախորդի հաշվի մնացորդը
• Հաճախորդի հաշվի շարժը
• Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
• Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
• Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
• Բանկին բերված եկամուտը
• Փոխանցումների ծավալր
• Բանկում ներդրված ավանդների մեծությունը
• Խոշոր վարկառու հանդիսանալր
• Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
• Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ
• Այլ օբյեկտիվ պայմաններ

10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
• Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
• Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
• Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ

11. Վարկային պարտավորության մարումները
• Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
• Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
• Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
• Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն

12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
• Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար
• Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
• Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
• Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
• Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
• Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
• Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում

13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
• Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
• Հիմնական միջոցներ
• Շրջանառու միջոցներ
• Ավտոմեքենաներ
• Թանկարժեք մետաղներ
• Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
• Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
• Դրամական միջոցներ

14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
• Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
• Շրջանառությունից հանված գույքը
• Անբաժանելի գույքի առանձին մասերը
• Վարձակալության իրավունքը
• Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների

17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
    2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
    3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
   4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
    6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/
     
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում)
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
Բավարար գրավի առկայություն
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
Գրավի անհամապատասխանությունը պահանջվող չափանիշներին
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը  
 
Punct Անձնագրերի պատճեններ
Punct Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ
Punct Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր ըստ Բանկի պահանջի
Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Թարմացվել է` 17/04/2024 10:22