Առարկայազուրկ մետաղական հաշիվ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է գումարների ներդրման այլընտրանքային տարբերակ` առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվներ: Ոսկով հաշիվը անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող բանկային հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների: 

Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել Ձեր խնայողությունները, ինչպես նաև օգտվել հետևյալ առավելություններից.
Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազում,
Առարկայական ոսկու կորստի կամ վնասման ռիսկից խուսափում,
Առարկայական ոսկով առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում,
Առարկայական ոսկու պահպանման և տեղափոխման համար կատարվող լրացուցիչ ծախսերից խուսափում,
Առարկայական ոսկու գնման ժամանակ հնարավոր զեղծարարություններից խուսափում:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման պայմաններն են.
Մետաղական հաշիվները բացվում են և ֆիզիկական անձ, և իրավաբանական անձ հաճախորդների համար,
Հաշիվները բացվում են 999.9 հարգի ոսկով,
Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամի ճշտությամբ,
Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առքի և վաճառքի փոխարժեքներ, որոնցով կատարվում են հաշվով գործարքները,
Մետաղական հաշիվներով գործառնությունները չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
 

Առարկայազուրկ մետաղական հաշվի սակագինը

Տարեկան սպասարկման վարձ

5,000 դրամ

Նվազագույն մուտք/Հաշվով գործարքի նվազագույն չափ

1 գր

Մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույք

0%

Փոխանցումներ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգից դուրս

Փոխանցվող մետաղի քանակության գործարքի կատարման պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի 0.1% min 15,000 դրամ

Փոխանցումներ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համակարգում

0

Փոխանցված գումարների մուտքագրում հաշվին

5,000 դրամ

Փաստաթղթեր
 
NoteԱնհատ ձեռնարկատերերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
 
PunctԱնձը հաստատող փաստաթուղթ,
PunctՍոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար),
PunctԱնհատ ձեռնարկատիրոջ վկայականը /բնօրինակը և պատճենը/ և կնիքը /առկայության դեպքում/ (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
PunctՀարկային կոդ (բնօրինակ և 1 պատճեն) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից),
PunctԼուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) անհատ ձեռնարկատիրոջ հաշիվ բացելու դեպքում Բանկ ներկայացող լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է նաև լուծարման և իր նշանակման վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը,
PunctՀաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր՝ վավերացված նոտարի կողմից:
 [-SEPARATOR-]
NoteԻրավաբանական անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  Բանկի կողմից մատուցվող ներդրումային և ոչ հիմնական ծառայություններից օգտվելու համար Բանկ են ներկայանում տնօրենը (ղեկավարը), գլխավոր հաշվապահը (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտված անձինք' իրենց հետ ունենալով ձեռնարկության կլոր կնիքը և հետևյալ փաստաթղթերը.
PunctԱնձը հաստատող փաստաթուղթը,
Punct Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը (բնօրինակ և 1 պատճեն),
PunctԿանոնադրությունը (բնօրինակ և 1 պատճեն' կարված և կնքված «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ),
PunctՀարկային կոդ (բնօրինակ և 1 պատճեն),
PunctՏնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտված այլ անձանց պաշտոնի ստանձման հրամաններից քաղվածքները կամ հաստատված պատճենները, տնօրենի դեպքում նաև իրավասու մարմնի կողմից նշանակման որոշման /արձանագրության/ պատճենը: Հրամանի պատճենները չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետական գրանցման վկայականում: Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում՝ տնօրենի (ղեկավարի), գլխավոր հաշվապահի (առկայության դեպքում), ինչպես նաև ստորագրության իրավունքով օժտված այլ անձանց պաշտոնի ստանձնումը հավաստող համապատասխան փաստաթուղթ,
PunctԼուծարվող (անվճարունակության գործընթացում գտնվող) իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում լուծարային (անվճարունակության գործով) կառավարիչը ներկայացնում է լուծարման (անվճարունակության) վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի որոշումը:
 
Թարմացվել է` 11/07/2018 15:48