Պայմաններ

Անհատական բանկային պահատեղի օգտագործման պայմանները

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարձակալությամբ տրամադրում է չհրկիզվող անհատական բանկային պահատեղեր արժեթղթերի և փաստաթղթերի, ոսկերչական իրերի, այլ արժեքավոր իրերի պահպանման համար: Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից` Դուք այլևս մտահոգություն չեք ունենա Ձեր թանկարժեք իրերի պահպանության համար:Այն հարմար է նաև արժեքավոր իրերի և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքների համար:

  1. Հաճախորդը, պահատեղի վարձակալման ժամանակահատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ համաձայն Բանկում գործող կարգի` ներկայացնելով անձնագիրը:
  2. Հաճախորդը անհատական պահատեղի տեղակայման սենյակում կարող է գտնվել առավելագույնը 10 րոպե:
  3. Հաճախորդը արժեքները տեղադրում է պահատեղի ներսում դրված արկղի մեջ:
  4. Արգելվում է պահատեղում պահել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական, կենսաբանական վտանգ ներկայացնող, ինչպես նաև հեղուկ նյութեր, թմրանյութեր:
  5. Բանկը կասկածի դեպքում (ահաբեկչություն, թմրանյութեր) իրավասու է պահանջել պահատեղի ստուգում, բացառիկ դեպքում նաև առանց հաճախորդի մասնակցության:
  6. Հաճախորդի ցանկությամբ, պահատեղի արկղը կարող է կնքվել հաճախորդի ստորագրությամբ կամ կնիքով:
  7. Հաճախորդը պարտավորվում է թույլ չտալ բանալու կրկնօրինակի պատրաստում, անմիջապես գրավոր տեղեկացնելով Բանկին պահատեղի բանալու կորստի մասին:
  8. Պահատեղի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի օրը կամ, եթե այդ օրը ոչ աշխատանքային է ապա հաջորդող աշխատանքային օրը մինչև ժամը 12:00, հաճախորդը պարտավորվում է ազատել պահատեղը և հանձնել բանալին:
  9. Բանկը պատասխանատվություն չի կրում պահատեղում տեղադրված կամ պահատեղում տեղադրելու կամ պահատեղից դուրս բերելու ընթացքում արժեքների կորստի կամ վնասման համար, եթե այդպիսի կորուստը կամ վնասը չի առաջացել Բանկի աշխատակիցների մեղքով:
  10. Վարձակալման ժամկետը լրանալուց 180 օրվա ընթացքում պահատեղը չազատելու դեպքում, Բանկը բացում է այն, պարունակությունը ակտի հիման վրա կնքված վիճակում պահպանում է Բանկի զետեղարանում՝ պահպանման յուրաքանչյուր օրվա համար հաճախորդից գանձելով տուգանք՝ համաձայն գործող սակագների:

Անհատական պահատեղերից կարող եք օգտվել՝ Գլխավոր գրասենյակում,  «ԿԵՆՏՐՈՆ»,  «ՇԱՀՈՒՄՅԱՆ», «ԷՋՄԻԱԾԻՆ» և «ՆԱՆՈ» մասնաճյուղերում:

 

Առավելություններ
Անհատական բանկային պահատեղերի անվտանգությունը
Անհատական պահատեղերը գտնվում են հատուկ կառուցված, հատուկ միջոցներով հագեցված չհրկիզվող տարածքում, որտեղ կարելի է մուտք գործել միայն զրահապատ դռան միջոցով: Յուրաքանչյուր պահատեղ բացվում է միայն Ձեզ տրամադրած անհատական բանալիով՝ այսպիսով անհատական պահատեղից օգտվելու հնարավորություն տալով միայն Ձեզ:  
Անհատական բանկային պահատեղերի գաղտնիությունը
Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատեղի` արկղի պարունակության և գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում:  
Անհատական բանկային պահատեղերի հարմարավետությունը
Հաճախորդը օրվա ընթացքում մուտքի իրավունք ունի դեպի անհատական պահատեղի տեղակայման սենյակ:  
Անհատական բանկային պահատեղերի մատչելիությունը
Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից՝ Դուք այլևս մտահոգություն չեք ունենա Ձեր արժեթղթերի, փաստաթղթերի, ոսկերչական իրերի և թանկարժեք իրերի պահպանության համար:  
Ընդհանուր տեղեկատվություն

Անհատական պահատեղերի տրամադրում

Ժամկետ

Չափսեր

Փոքր

Միջին

Մեծ

43սմx27սմx7.5սմ

43սմx27սմx16սմ

43սմx55սմx16սմ

7 օր

10,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

14 օր

15,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

1 ամիս

20,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

3 ամիս

35,000 ՀՀ դրամ

40,000 ՀՀ դրամ

45,000 ՀՀ դրամ

6 ամիս

45,000 ՀՀ դրամ

50,000 ՀՀ դրամ

55,000 ՀՀ դրամ

9 ամիս

50,000 ՀՀ դրամ

55,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

12 ամիս

55,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

65,000 ՀՀ դրամ

Անհատական պահատեղի կորցրած բանալու փոխարինում

20,000 ՀՀ դրամ

 


 

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղի 
անհատական պահատեղերի տրամադրում

Ժամկետ

Չափսեր

Փոքր

Միջին

 

60մմx300մմx400մմ

150մմx300մմx400մմ

 

7 օր

2.500 ՀՀ դրամ

3.500 ՀՀ դրամ

 

14 օր

4.500 ՀՀ դրամ

7.000 ՀՀ դրամ

 

1 ամիս

7.000 ՀՀ դրամ

9.000 ՀՀ դրամ

 

3 ամիս

10.000 ՀՀ դրամ

18.000 ՀՀ դրամ

 

6 ամիս

15.000 ՀՀ դրամ

25.000 ՀՀ դրամ

 

9 ամիս

20.000 ՀՀ դրամ

30.000 ՀՀ դրամ

 

12 ամիս

25.000 ՀՀ դրամ

35.000 ՀՀ դրամ

 

Անհատական պահատեղի կորցրած կամ վնասված բանալու փոխարինում

10.000 ՀՀ դրամ

 

 

Արժեքների ի պահ ընդունում

1 ամիս

2 ամիս

3 ամիս

6 ամիս

9 ամիս

12 ամիս

10,000 ՀՀ դրամ

15,000 ՀՀ դրամ

20,000 ՀՀ դրամ

25,000 ՀՀ դրամ

30,000 ՀՀ դրամ

35,000 ՀՀ դրամ

 

 

Պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար.

  •  մինչև 7 օր օգտագործելու դեպքում՝ օրական 2500 ՀՀ դրամ 
  • 7 օրից մինչև 14 օր օգտագործելու դեպքում՝ օրական 1700 ՀՀ դրամ
  • 14 օրից մինչև 1 ամիս օգտագործելու դեպքում՝ օրական 1000 ՀՀ դրամ
  • 1 ամսից ավելին օգտոգործելու դեպքում՝ օրական 500 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղում՝ պայմանագրի ժամկետից հետո փաստացի օգտագործված յուրաքանչյուր օրվա համար.

  • 1200 ՀՀ դրամ

<<ՆԱՆՈ>> Մասնաճյուղում՝ պահատուփից յուրաքանչյուր անգամ օգտվելու դեպքում.

  • 500 ՀՀ դրամ

 

 

Թարմացվել է` 16/04/2018 12:04