Պայմաններ

"INTELEXPRESS" համակարգը ներկայացված է ավելի քան աշխարհի 50 երկրում` մասնավորապես Վրաստանում ունի սեփական 30 մասնաճյուղ և ավելի քան 200 սպասարկման կենտրոն, Հունաստանում՝ սեփական 15 մասնաճյուղ, Իտալիայում՝ 900, Իսպանիայում՝ 600, Իսրայելում՝ 60 սպասարկման կենտրոն: Համակարգը գործում է նաև Բելգիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Շվեյցարիայում և այլուր: Այն հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին առանց հաշվի բացման, կատարել ակնթարթային դրամական փոխանցումներ:

Մեկ գործարքի առավելագույն չափ

Համաձայն փոխանցման երկրի օրենսդրության

Սպասարկվող արժույթ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՌԴ ռուբլի

Վրացական լարի

ՀՀ դրամ

Փոխանցման արագություն

10 րոպե

Փոխանցման համար գանձվող միջնորդավճար

1.5%-3%

Համակարգի առավելությունները

Փոխանցումներն անհասցե են, այսինքն` փոխանցումը հնարավոր է ստանալ սպասարկման ցանկացած կետից, այն ապահովում է փոխանցումների իրականացման բարձր արագություն

Համակարգը վարում է ակտիվ մարքեթինգային քաղաքականություն` հաճախ ներկայանում զեղչերով և նվերներով

Մի շարք  երկրներ փոխանցումներն իրականացվում են հատուկ սահմանած սակագներով` 

1. Մեծ Բրիտանիա, Բելգիա, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Շվեյցարիա – 2%

2. Հունաստան, Դանիա -  2.5%

3. Չեխիա -1.5% և այլն 

Փոխանցման վաղեմության ժամկետ

Մինչև 360 օր` կախված փոխանցման երկրից

Փոխանցումների միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք` www.intelexpress.net

 

 

 

Ընդհանուր տեղեկատվություն
 Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
    Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
 
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է` 19/01/2018 17:48