Պայմաններ

GMT վճարային համակարգով ԱՄՆ-ից Հայաստան փոխանցված գումարները կարող եք ստանալ նաև Ձեր տանը` առանց Բանկ այցելելու` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ աշխատակիցների կողմից փոխանցված գումարի առաքման միջոցով: Նշված ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի փոխանցողը փոխանցում իրականացնելիս ընտրի տվյալ ծառայությունը, տրամադրի ստացողի անձնագրային տվյալները, հասցեն և հեռախոսահամարը: GMT վճարային համակարգով դրամական միջոցների առաքումը շահառուներին մատուցվում է ԱՆՎՃԱՐ:

Մեկ գործարքի առավելագույն չափ

Սահմանվում է համակարգի կողմից

Սպասարկվող արժույթ

ԱՄՆ դոլար

Գործարքների տեսակը

Դրամական միջոցների միայն ստացում (փոխանցումներ առայժմ չի իրականացվում)

Փոխանցման արագություն

10 րոպե:

Փոխանցման վաղեմության ժամկետ

30 օր

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք` www.gmtnorthamerica.com: 

 

Ընդհանուր տեղեկատվություն
 Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
    Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
 
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է` 05/05/2018 10:00