Պայմաններ

Կատարի՛ր օնլայն փոխանցում հենց հիմա

 

"UNIStream" վճարային համակարգը ներկայացված է գրեթե 100 պետություններում և ունի ավելի քան 250,000 սպասարկման կետեր: Համակարգը ապահովում է փոխանցումների իրականացման բարձր արագություն և 24 ժամյա "Call centre"-ի առկայություն, այսինքն` փոխանցողն ու ստացողը կարող են ցանկացած պահին ստանալ անհրաժեշտ օգնություն, համակարգը վարում է ակտիվ մարքեթինգային քաղաքականություն` հաճախ ներկայանալով զեղչերով և նվերներով:

Մեկ գործարքի առավելագույն չափ

900.000 ՌԴ ռուբլի կամ համարժեք արտարժույթ

Սպասարկվող արժույթ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՌԴ ռուբի

ՀՀ դրամ

Փոխանցման արագություն

10 րոպե

Փոխանցման համար գանձվող միջնորդավճար

  • Դեպի ՌԴ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը,
  • Այլ երկրներ իրականացվող փոխանցումների դեպքում` սկսած 1.5%-ից:
  • Այլ երկրների Visa և MasterCard քարտերին փոխանցման սակագինը կազմում է 1.5% նվազագույնը 100 ՌԴ ռուբլի, 5 ԱՄՆ դոլար/Եվրո:
  • «Яндекс деньги» դրամապանակների համալրման դեպքում փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%:
  • ՀՀ տարածքում UNISTREAM վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելիս /ԱՄՆդոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, ՀՀ դրամ/` միջնորդավճարը կազմում է 0,6%, 
  • Դեպի ԱՊՀ երկրներ ՀՀ դրամով փոխանցումների դեպքում միջնորդավճարը կազմում է 0% , եթե ստացման արժույթը փոխանցողի կողմից նշվում է այլ արժույթ (Օրինակ` փոխանցման արժույթը ՀՀ դրամ, իսկ ստացման արժույթը Եվրո, ՌԴ ռուբլի կամ ԱՄՆ դոլար է):
  • Դեպի Ուկրաինա իրականացվող փոխանցումների դեպքում միջնորդավճարը կազմում է 1%,
  • Դեպի Մեծ Բրիտանիա իրականացվող փոխանցումների դեպքում միջնորդավճարը կազմում է՝ 0% (փոխանցումները կարելի է իրականացնել USD, EUR սակայն ստացման արժույթը GBP):
  • Կատարվում են նաև երկարժույթային փոխանցումներ 0% սակագնով (RUR-USD, USD-RUR և այլն):
  • «Unistream» համակարգով հնարավոր է կատարել փոխանցումներ դեպի Իտալիա, 7 օրվա ընթացքում մեկ ստացողը կարող է ստանալ 999 Եվրոյից ոչ ավել գումար:

 

Փոխանցման վաղեմության ժամկետ

180 օր

 

 

 Փոխանցումների միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով` ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:

UNStream վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել Master card, Visa քարտերի համալրումներ (անհրաժեշտ է նշել քարտի վրա նշված 16 նիշից բաղկացած թիվը), S.W.I.F.T. փոխանցումներ,էլեկտրոնային դրամապանակների (Яндекс. Деньги) համալրում , կանխիկացում , ինտերնետային 

վճարումների  (ozon.ru, aliexpress, lamoda.ru) իրականացում:Մանրամասների համար անցեք 

նշված հղումով. https://money.yandex.ru/shops.xml?ctid=527124&from=itr&geoa=1  

Լրացուցիչ տեղեկությունների, սպասարկման կետերի և սակագների ամբողջական ցանկին  

ծանոթանալու  համար այցելեք` www.unistream.ru:

 

Ընդհանուր տեղեկատվություն
 Դրամական միջոցների փոխանցման համար անհրաժեշտ տվյալներ
    Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Փոխանցողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է,
Punct Փոխանցողի անձնագրային տվյալներ, գրանցման հասցե, 
Punct Փոխանցվող գումարը և արժույթը,
 
Punct Փոխանցման քաղաքը և պետությունը,
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացման համար անհրաժեշտ տվյալներ
  Դրամական միջոցների ստացումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված անհրաժեշտ տվյալների, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Punct Ստացողի անուն, ազգանուն և հայրանուն(եթե անձնագրում այն նշված է),
Punct Ստացողի անձնագրային տվյալներ և գրանցման հասցե,
Punct Փոխանցողի անուն, ազգանուն,
Punct Գումարի չափը և արժույթը,
Punct Այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը,
Punct Փոխանցման ունիկալ կոդը:
Թարմացվել է` 27/09/2018 15:26