86 86
ENG

Նորություններ

22.12.2017

Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և KfW Խմբի դուստր ընկերություն հանդիսացող DEG – Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական զարգացման ֆինանսավորման ընկերությունը կնքեցին 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի, ինչպես նաև գերմանական սարքավորումների կամ ծառայությունների ձեռքբերման նպատակով տեղական ընկերությունների վարկավորմանը:

Չնայած հանգամանքին, որ սույն համաձայնագիրը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ և DEG-ի միջև գործակցության անդրանիկ գործարքն է, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ KfW-ի հետ ունի ՀՀ-ում զանազան զարգացման ծրագրերում մասնակցության ավելի քան 17 տարվա գործակցության պատմություն:

Նշենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՄՓՄՁ վարկավորման և Առևտրի ֆինանսավորման նպատակով միջազգային վարկատու ընկերությունների հետ 2017-ին կնքել է մոտ 42 մլն ԱՄՆ դոլարի չափով գործարքներ և վարկային պայմանագրեր:

 
Թարմացվել է` 18/01/2018 17:02