86 86
ENG

Նորություններ

22.12.2017

<<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 5.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային և 12% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 27 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը կազմում է համապատասխանաբար 2,000,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2019թ. դեկտեմբերի 29-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում և կունենան շուկա ստեղծող:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման և պարտատոմսերի մարման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ Բանկի՝ www.aeb.am կանքէջում:

 
Թարմացվել է` 18/01/2018 17:02