Նորություններ
27.12.2017

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առաջնորդվելով իր հաճախորդներին բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ և շարունակական անակնկալներ մատուցելու ավանդույթով, Ամանորի առթիվ իր հերթական անակնկալ նվերներն է մատուցում բանկի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին:

Ս.թ. Դեկտեմբերի 26-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Սևան և Գավառ Մասնաճյուղերի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներից պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակառուներին տրվեցին Ամանորյա նվերներ` նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումարներ:

Կենսաթոշակառուների համար իրենց միջոցները ստանալու և պահպանելու առավել անվտանգ և հարմարավետ տարբերակ է հանդիսանում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պլաստիկ քարտերի և բանկային հաշիվների միջոցով սպասարկումը: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Միքայել Մարգարյանը նշեց,- <<Կենսաթոշակային քարտերի առավելություններից են` քարտի անվճար տրամադրումը, յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը կենսաթոշակի գումարը ստանալու հնարավորության ընձեռումը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից և POS տերմինալներից գումարների անվճար կանխիկացումը, ինչպես նաև մի շարք առևտրի և սպասարկման կետերում զեղչային արտոնությունները>>: Մշակված տեխնոլոգիական և ծրագրային լուծումների շնորհիվ, մասնաճյուղային լայն ցանցի առկայության պայմաններում, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն այսօր ապահովում է պլաստիկ քարտերի և բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակառուների սպասարկման առավելագույն արագություն ու բարձր որակ և առաջնային դիրք է գրավում Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման ոլորտում:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, հավաստիացնում է, որ իր կողմից մատուցվող անակնկալները լինելու են շարունակական>>- հավելեց Միքայել Մարգարյանը: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն այսօր ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 49 մասնաճյուղից, որոնցից 26-ը գտնվում են Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ ԼՂՀ-ում:

 

Թարմացվել է` 18/01/2018 16:59