Հաճախ տրվող հարցեր
AEB Mobile:Ինչպե՞ս ակտիվացնել և օգտագործել AEB Mobile բջջային հավելվածը
Punct Ներբեռնեք AEB Mobile բջջային հավելվածը: Այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ,  լրացրեք Դիմում Հայտ, որից հետո Ձեր կողմից նշված էլ. հասցեին կուղարկվի 1-ին նամակը՝ AEB Mobile բջջային հավելվածի մուտքանունը և նախնական գաղտնաբառը, ապա կուղարկվի 2-րդ նամակը ակտիվացման կոդով և PIN կոդով:   Հաճախորդն իր էլեկտրոնային հասցեին ուղարկված մուտքանունով և ակտիվացման կոդով գրանցվում է AEB Mobile բջջային հավելվածում, բարեհաջող գրանցումից հետո հաճախորդի մուտքանունը լրացվում է ավտոմատ կերպով, ապա հաճախորդը  1-ին նամակով  ուղարկված  նախնական գաղտնաբառը մուտքագրելուց հետո պետք է 2-րդ նամակի  PIN կոդը մուտքագրի:
AEBMobile: Բջջային հեռախոսի  վնասման, կորստի,PIN կոդը մոռանալու կամ նոր բջջային հեռախոսի ձեռք բերման  դեպքում ինչպե՞ս ակտիվացնել նոր ներբեռնած AEB Mobile բջջային հավելվածը:
PunctԽնդրում ենք ստուգել համակարգում Ձեր մուտքագրած կոդի համապատասխանությունը Բանկի կողմից տրամադրված գրանցման կոդին։ Նշված հաղորդագրությունը ստացվում է այն դեպքում, եթե համակարգ մուտքագրած կոդը տարբերվում է Բանկի կողմից տրամադրված կոդից։ Եթե Ձեր մուտքագրած կոդը համապատասխանում է Բանկի կողմից տրամադրված կոդին, սակայն Դուք շարունակում եք ստանալ նշված հաղորդագրությունը, խնդրում ենք կապնվել Բանկի հաճախորդների աջակցման ստորաբաժանման հետ կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ։
AEBMobile: Համակարգում գրանցվելիս ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. «Կապի ձախողում։ Խնդրում ենք  ստուգել ինտերնետ կապի առկայությունը։» Ի՞նչ է սա նշանակում։
PunctԽնդրում ենք ստուգել Ձեր բջջային հեռախոսի ինտերնետային կապը։ Եթե Ձեր բջջային հեռախոսը միացված չէ ինտերնետին, խնդրում ենք հեռախոսը միացրե՛ք ինտերնետին և կրկնե՛ք ակտիվացման գործընթացը։
AEB Mobile: Կարո՞ղ եմ արդյոք նույն ակտիվացման կոդը օգտագործել երկու անգամ։
PunctՆույն ակտիվացման կոդը չի կարող օգտագործվել մեկից ավելի անգամ գրանցվելու համար։ Այն կարող է օգտագործվել ակտիվացման ընթացքում միայն մեկ անգամ։ Եթե Դուք ջնջել հավելվածը կամ տոկենը խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ` ակտիվացման նոր կոդ և PIN կոդ ստանալու համար։
AEB Mobile: Ի՞նչ կլինի, եթե միանգամյա օգտագործման գաղտնաբառի գեներացման ժամանակ մուտքագրեմ սխալ PIN:
PunctԾրագիրը չի ստուգում Ձեր մուտքագրած PIN-ի ճշգրտությունը և միանգամյա օգտագործման գաղտնաբառ կարող է գեներացնել նաև սխալ մուտքագրած PIN-ի համար։ Սակայն PIN-ի և միանգմայա օգտագործման գաղտնաբառի նման անհամապատասխանության դեպքում համակարգը թույլ չի տա գրանցվել կամ անցնել հաջորդ քայլերին։
Հնարավոր է արդյո՞ք վարկերի վաղաժամկետ մարումների դեպքում տույժերի կիրառությունը:
PunctՏույժերի կիրառությունը հնարավոր է որոշ վարկատեսակների դեպքում: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարկերին և պայմաններին:
Հնարավոր է արդյո՞ք գրավադրված ավտոմեքենաների հետագա տարիների ապահովագրությունը կատարել` ելնելով վարկի մնացորդի գումարից:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի առաջնային և երկրորդային շուկաների ավտովարկերին:
Հնարավոր է արդյո՞ք ստանալ անշարժ գույքի գրավով վարկ` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի:
PunctՈչ, հնարավոր չէ: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անշարժ գույքի գրավադրմամբ վարկին:
Հնարավոր է արդյո՞ք ստանալ նոր վարկ կամ վարկային գիծ` առանց նախկին վարկը ամբողջովին մարելու:
PunctՈրոշ դեպքերում հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի վարկերին և պայմաններին:
Հնարավոր է արդյո՞ք գրավադրել մարզում գտնվող անշարժ գույքը:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի անշարժ գույքի գրավադրմամբ վարկին:
Հնարավոր է արդյո՞ք ձեռք բերել ոսկու ստանդարտացված ձուլակտոր ապառիկ եղանակով:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ից կարող եք ձեռք բերել ոսկու ստանդարտացված ձուլակտոր՝ ապառիկ եղանակով:
Հնարավոր է արդյո՞ք ավանդի տոկոսագումարները հետ չստանալու դեպքում տոկոսագումարների կապիտալացում:
PunctՄանկական ավանդի դեպքում՝ այո, ժամկետային ավանդի դեպքում՝ ոչ:
Հնարավոր է արդյո՞ք ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու դեպքում ստանալ տոկոսագումարները անցած օրերի քանակի համապատասխան չափով:
PunctԺամկետային ավանդների դեպքում՝ ոչ, ցպահանջ ավանդների դեպքում՝ այո: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ցպահանջ ավանդային հաշվին և ժամկետային ավանդնին:/p]
Հնարավոր է արդյո՞ք մինչև 6 ամիս ժամկետով ներդրված ավանդին ավելացնել գումարներ:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն նման հնարավորություն չի ընձեռում:
Հնարավոր է արդյո՞ք ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները փոխանցել քարտային հաշվին:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ձեզ ընձեռում է հնարավորություն ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները ստանալ քարտային հաշվով, քարտը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ:
Հնարավո՞ր է ավանդի գումարին պարբերաբար կատարել համալրումներ, ինչ հաճախականությամբ և մինչև երբ:
PunctԱվանդը 274 օր և ավելի ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու կամ այդ ժամկետից ոչ պակաս ժամկետով երկարաձգվելու դեպքերում՝ ավանդատուն կարող է ավելացնել ավանդին լրացուցիչ գումարներ միայն ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ներդրման (երկարաձգման) պահին ավանդի գումարի մնացորդի չափից որ ավելի գումարով: Ավանդին ավելացվող լրացուցիչ գումարների դիմաց հաշվարկվում են տոկոսներ ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսների չափով և պայմաններով: Ավանդը 274 օրից պակաս ժամկետում վերադարձնելու պայմանով ներդրվելու դեպքում՝ ավանդին գումարներ չեն կարող ավելացվել:
Հնարավոր է արդյո՞ք կենսաթոշակային պլաստիկ քարտով վարկային գծի տրամադրում:
PunctԿենսաթոշակային քարտերի դեպքում վարկային գծի տրամադրում հնարավոր չէ:
Հնարավոր է արդյո՞ք պլաստիկ քարտի PIN կոդն ընտրել ինքնուրույն և ընթացքում անհրաժեշտության դեպքում փոփոխել` առանց բանկ այցելելու` բանկոմատի միջոցով:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առավելագույնս կարևորելով Ձեր միջոցների պաշտպանվածությունն ու անվտանգությունը, զերծ է մնում նման հնարավորություն ընձեռելուց:
Հնարավոր է արդյո՞ք ArCa պլաստիկ քարտերով մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման սահմանաչափը մեծացնել:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն անհրաժեշտության դեպքում, ցուցաբերելով անհատական մոտեցում իր հաճախորդների նկատմամբ, կարող է փոփոխել կանխիկացման սահմանաչափը:
Հնարավոր է արդյո՞ք TelCell համակարգի միջոցով քարտային հաշվի համալրում:
Punct«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն նման ծառայություն դեռևս չի մատուցում:
Հնարավոր է արդյո՞ք երկրից բացակայելու դեպքում պլաստիկ քարտից օգտվի ընտանիքի անդամներից մեկը:
PunctՀնարավոր է Ձեր քարտին կցել քարտ՝ առանձին գաղտնաբառով, որի միջոցով Ձեր ընտանիքի անդամները կարող են օգտվել Ձեր քարտային հաշվից:
Հնարավոր է արդյո՞ք քարտին մուտքագրել գումար և հետո անհրաժեշտության դեպքում փոխանցել մեկ այլ քարտային հաշվի:
PunctՔարտից քարտ փոխանցումները կարելի է կատարել www.arca.am կայքի միջոցով:
Հնարավոր է արդյո՞ք քարտին մուտքագրած գումարն անմիջապես ակտիվացնել:
PunctԱյո, քարտին մուտքագրված գումարը հաշված րոպեների ընթացքում է ակտիվանում:
Հնարավոր է արդյո՞ք պլաստիկ քարտ տրամադրել ավելի շուտ՝ հավելյալ վճարով:
PunctԱյո, հնարավոր է: Ծանոթացեք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի պլաստիկ քարտերի:
Հնարավոր է արդյո՞ք արտերկրից անհաշիվ փոխանցումներ ստանալ քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու:
PunctԱյո, հնարավոր է: Արտերկրից անհաշիվ փոխանցումներ կարող եք ստանալ հաշված րոպեների ընթացքում Cash2Card ծառայության օգնությամբ:
Հնարավոր է արդյո՞ք ունենալ բազմարժույթային պլաստիկ քարտ:
Punct Բազմարժույթային պլաստիկ քարտեր առայժմ չեն թողարկվում, սակայն ՀՀ բանկերի կողմից թողարկված տարբեր արժույթներով քարտերի միջև հնարավոր է կատարել փոխանցումներ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կանխիկացման կետերում (մասնաճյուղեր և Գլխավոր գրասենյակ) արտարժույթային պլաստիկ քարտերից կանխիկացումը հնարավոր է կատարել արտարժույթով և ՀՀ դրամով, իսկ բանկոմատներից՝ միայն ՀՀ դրամով:
     
Թարմացվել է` 15/10/2018 15:49