86 86
ENG

Նորություններ

14.02.2018

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, վերանայելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքներն, առաջարկում է բոլոր առկա և պոտենցիալ հաճախորդներին այսուհետ օգտվել առավել բարելավված պայմաններից, մասնավորապես ՝ «Առանց գրավ վարկ»-ից, «Ոսկյա իրերի գրավադրմամբ» վարկից, «Աշխատավարձային» վարկային գծից,  «Ակնթարթ» առևտրային վարկից և այլ վարկատեսակներից: Նոր պայմաններով ֆինանսավորում կարող են ստանալ ինչպես անհատ սպառողներն, այնպես էլ իրավաբանական անձինք: Անհատական և բիզնես  վարկավորման նոր սակագներն արդեն ուժի մեջ են և ներկայացված են բանկի կայքէջում՝ սակագներ և  վարկերի պայմաններ բաժիններում: 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է ևս մեկ անգամ ծանոթանալ գործող վարկատեսակների բարելավված պայմաններին, և ընտրել Ձեզ համար ամենահարմար ֆինանսավորման տարբերակը: Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաճախորդի գտնել իր պահանջմունքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտ կամ ծառայություն:

 

 

Թարմացվել է` 26/02/2018 10:48