86 86
ENG
Ընդհանուր տեղեկատվություն
 Ավտոմատ կոմունալ վճարումների հանձնարարական
  Բանկը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի փոխարեն կատարում է կոմունալ վճարումներ: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է նշել կոմունալ վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը, վճարման ժամկետները և ընդհանուր սահմանաչափը: Միայն մեկ հանձնարարականի միջոցով կարելի է վճարել բոլոր կոմունալ ծառայությունների դիմաց (գազ, էլ. Էներգիա, ջուր, հեռախոս, բջջային): Բանկը անհրաժեշտության դեպքում կտրամադրի ամեն ամիս կատարված կոմունալ վճարների քաղվածքները, կամ հաճախորդը հնարավորություն ունի AEBINFO-ի միջոցով տեսնել վճարումների վերաբերյալ տվյալները: Այս ծառայությունը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ:
 
           Առավելությունները
  -  Ծառայությունը մատուցվում է ԱՆՎՃԱՐ
  -  Ձեր ժամանակի խնայում
  -  Վճարումների առաջնահերթության սահմանում ըստ ցանկության (գազ, էլ. էներգիա, ջուր, հեռախոս և այլն)
  -  Վճարվող գումարների սահմանաչափերի որոշման հնարավորություն
  -  Ընդհանուր գումարի սահմանաչափի որոշման հնարավորություն
  -  Ամսական քաղվածքների տրամադրում:
 
   Ավտոմատ պարբերական վճարումների հանձնարարական
  Բանկը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի փոխարեն կատարում է պարբերական վճարումներ և փոխանցումներ: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է նշել ծառայությունների վճարման հերթականությունը, յուրաքանչուրի սահմանաչափը, վճարման ժամկետները և ընդհանուր սահմանաչափը: Միայն մեկ հանձնարարականի միջոցով կարելի է կատարել վարկի ամսական մարումներ, հարկերի և տուրքերի վճարումներ, պարբերական փոխանցումներ:
 
    Առավելությունները
  -  Ձեր ժամանակի խնայում
  -  Վճարումների առաջնահերթության սահմանում ըստ ցանկության (հաշվից պարբերական փոխանցումներ, վարձավճարների, հարկերի, տուրքերի վճարումներ, վարկի մարումներ, և այլն)
  -  Վճարվող գումարների սահմանաչափերի որոշման հնարավորություն
  -  Ամսական քաղվածքների տրամադրում:
  -  Ծառայության արժեքը կազմում է ընդամենը 5,000 ՀՀ դրամ ամսական:
     
Թարմացվել է`20/03/2023 17:32