86 86
ENG

Նորություններ

19.03.2018

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց <<ՄԱԼԱԹԻԱ>> մասնաճյուղի դռները:

<<ՄԱԼԱԹԻԱ>> մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 10/1 հասցեում: Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Գործառնական գծով տնօրենի տեղակալ Ռ. Բադալյանն իր խոսքում նշեց. <<Մենք մշտապես վերանայում ենք Բանկի մասնաճյուղային ցանցը՝ ընտրելով առավել լուսավոր, ընդարձակ  սրահներ՝ իհարկե դիտակենտրոնում ունենալով մեր հաճախորդներին և նրանց պահանջմունքները: <<ՄԱԼԱԹԻԱ>> մասնաճյուղի բացումը Բանկի համայնքային և տարածաշրջանային ընդլայման հերթական փուլն է: Տվյալ համայնքում թվով երկրորդ մասնաճյուղի առկայությունը հնարվորություն կտա հաճախորդների սպասարկումը դարձնել ավելի արագ և արդյունավետ>>:

Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խոհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:

Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2018թ. ապրիլի 19-ը <<ՄԱԼԱԹԻԱ>> Մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ արտոնյալ պայմաններից.

  • Ստանալ վարկեր Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 1%-ով ավելի ցածր տոկոսադրույքով
  • Ներդնել ավանդներ Բանկում գործող տոկոսադրույքից մինչև 0.5%  ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով
  • Մինչև աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին
  • Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով:

<<Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց: Բանկի զարգացման առաջիկա պլանները և ծրագրերը ենթադրում են, որ Բանկը առաջիկայում ևս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում>>,- նշեց Ռ. Բադալյանը:

Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

Թարմացվել է` 27/03/2018 11:46