86 86
ENG

Նորություններ

04.04.2018

Հայէկոնոմբանկ-ն առաջարկում է վարկային գծի հնարավորություն ընտանեկան դրամագլուխը տնօրինող անձանց:
Այս վարկային գծի համար դիմելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ունեն 1 տարին լրացած 3-րդ երեխա: 
Վարկային գիծը հնարավորություն է ընձեռում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը պետական աջակցության հաշվին  առկա դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձանց օգտվել վարկային գծից ( ամսական 25 000 ՀՀ դրամ ) նոր ծնված 3-րդ երեխայի  մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից: Վարկային գծի առավելագույն գումարը  հաշվարկվում է վարկի տրամադրման ամսաթվին հաջորդող ամսվանից մինչև վարկային գծի վերջնաժամկետ ընկած ամիսների քանակը բազմապատկած 25.000 ՀՀ դրամով և հանած վարկային գծի ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները  ( սահմանելով ամսական առավելագույնը   25.000 ՀՀ դրամի անուիտետային մարման գրաֆիկ ): Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կազմում է 18%, վարկային գծի տրամադրման կոմիսիոն վճարը՝ վարկային գծի 1%-ի չափով:

Հղումներ՝ 
մանրամասների համար՝ http://aeb.am/hy/471 
ՀՀ Կառավարության 6 Մարտի 2014, 275 – Ն որոշում՝  https://www.e-gov.am/gov-decrees/item/24096/

Թարմացվել է` 18/09/2018 16:05