Ներդրումային և Ոչ հիմնական ծառայություններ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդներին մատուցում է ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների հետևյալ տեսակները.

1. Ներդրումային ծառայությունների մատուցում

1.1. Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,

1.2. Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,

1.3. Բանկի հաշվին և Բանկի անունից արժեթղթերով գործարքների կատարում:

2. Ոչ հիմնական ծառայությունների մատուցում 

2.1. Արժեթղթերի պահառություն:

Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող ստորաբաժանում է համարվում Բանկի «Դիլինգ Կենտրոն» վարչությունը:

Ծառայությունների մատուցման հայտերը կազմվում են հայերեն լեզվով, և կարող են ընդունվել ինչպես թղթային ձևով, այնպես էլ` էլեկտրոնային եղանակով` CBANet միջբանկային ցանցի միջոցով: 

Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև քաղվածք դեպո հաշվից գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

Հաշվետվություններն ու քաղվածքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` CBANet միջբանկային ցանցի միջոցով:

Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար հաճախորդից գանձվում են միջնորդավճարներ:

Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվությունը փոխանցվում է տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով: 

Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:

Արժեթղթերում ներդրումներ կատարելով` ներդրողներն առնչվում են մի շարք ռիսկերի հետ, որոնք տարբեր տեսակի արժեթղթերի համար տարբեր են:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն արժեթղթերի շուկայում գործարքներ կատարում է պետական և կորպորատիվ պարտատոմսերով, ու թեև պարտատոմսերը դասվում են զգալիորեն ցածր ռիսկայնություն ունեցող գործիքների թվին, ֆինանսական շուկայի մյուս գործիքների նման պարունակում է իրեն բնորոշ հիմնական ռիսկեր, որոնք են`

  • Շուկայական ռիսկ
  • Վարկային ռիսկ
  • Իրացվելիության ռիսկ
  • Այլ ռիսկեր

Որպես հնարավոր ռիսկի տեսակներ առանձնացնենք հետևյալները.

Տոկոսադրույքի ռիսկը շուկայում գործող տոկոսադրույքների փոփոխության հետևանքով առաջացող ռիսկն է:

Գնաճային ռիսկը գնաճային ճնշման ազդեցության հետևանքով առաջացող ռիսկն է, որի արդյունքում արժեթղթերում ներդրումներից ստացված եկամտի գնողունակությունն ընկնում է:

Վարկային ռիսկն այն ռիսկն է, որը կարող է առաջանալ արժեթուղթ թողարկող անձի կողմից պարտավորությունները լրիվ կամ մասնակի չկատարելու հետևանքով: 

Ռիսկի այս տեսակներն այն հիմնական ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ արժեթղթերում ներդրումներ կատարելիս:

Հնարավոր այլ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:

 

"ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն չի ապահովագրում ներդրողին շուկայում գների անբարենպաստ տատանումներից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` հաճախորդի կողմից ներկայացված հայտերի պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

 

 

Փաստաթղթեր
 
NoteՖիզիկական անձը հաշիվ բացելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը
PunctԱնձը հաստատող փաստաթուղթ,
PunctՍոցիալական քարտ (ՀՀ քաղաքացիների համար):
 
Թարմացվել է` 09/10/2018 16:33