Նորություններ
21.05.2018

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը թողարկել է նոր MASTERCARD ARMECs քարտատեսակը: MASTERCARD ARMECs-ը ստեղծված է բավարարելու բոլոր այն հաճախորդների պահանջմունքերն, ովքեր ցանկանում են ունենալ ոճային քարտ cashback-ի հնարավորությամբ ՀՀ-ում գտնվող բացարձակապես բոլոր վճարման կետերում, ինչպես նաև արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ:

Բացի վերը նշված առավելություններից MASTERCARD ARMECs Standard-ը կապահովագրի Ձեր բժշկական ծախսերի հատուցումը, կատարված գնումները, ինչպես նաև վճարային քարտերը զեղծարարությունից:

MASTERCARD ARMECs Gold-ի հետ Դուք նաև կարող եք չանհանգստանալ իրավաբանական ծախսերի, թռիչքի ուշացման, փաստաթղթերի կորստի, ուղեբեռի ապահովագրության, քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության, կատարված գնումների, ինչպես նաև վճարային քարտերից զեղծարարության համար:

MASTERCARD ARMECs Standard-ը և MASTERCARD ARMECs Gold-ը հնարավորություն են տալիս hաճախորդներին ունենալ քարտ հետևյալ առավելություններով՝

  • 1 % Cash back ՀՀ բոլոր վճարման կետերում անկանխիկ վճարելիս,
  • վարկային գիծ մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածով և ՀՀ դրամի դեպքում 16% տարեկան տոկոսադրույքով,
  • ապահովագրական փաթեթ

MASTERCARD ARMECs Standard-ի և MASTERCARD ARMECs Gold-ի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ կամ Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր:

ARMECs MASTERCARD իդեալական վճարային քարտ:

Թարմացվել է` 18/09/2018 15:56