86 86
ENG

Նորություններ

05.06.2018

                                                     
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
                                                  «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Հասցեն՝ 0002,ք.Երևան
               Ամիրյան  23/1

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի տարեկան ժողովին, որը կկայանա 2018թ. հունիսի 29-ին, ժամը 12:00, «Ալբերտ հոլ» դահլիճում (ք.Երևան, Նար-Դոսի 2): Ժողովի մասնակիցների գրանցումը ժ.11:30-ից-12:00:
Բանկի տարեկան ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված  է  առ  2018թ. մայիսի 15-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Տարեկան ժողովի  Օրակարգում  ընդգրկված  են  հետևյալ  հարցերը՝ 


Օրակարգ

1. Բանկի բաժնետերերի տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին:
2. Բանկի Վարչության հաշվետվությունը 2017թ. տարեկան գործունեության մասին:
3. Բանկի 2017թ. տարեկան արդյունքներով շահաբաժիններ վճարելու մասին:
4. Բանկի 2017թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթի բաշխման hամամասնությունների մասին:
5. Բանկի աուդիտն իրականացնող անձի հաստատման մասին:
6. ««ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման» կարգի վերաբերյալ:
7. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի ընտրության մասին:
                         

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  ԽՈՐՀՈՒՐԴ
                      

Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ  տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի

1. Բանկի Վարչության 2017թ. ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը   
2.Բանկի 2017թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դրանց վերաբերյալ բանկի աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը
3. Բանկի Խորհրդի կազմի մասին
4. Բանկի աուդիտն իրականացնող անձի մասին
5. Բանկի բաժնետերերի տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի մասին 
6. 2017թ. տարեկան արդյունքներով շահաբաժիններ վճարելու մասին
7. ««ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման» կարգը

 

 

 


* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր

Թարմացվել է` 18/09/2018 16:04