Նորություններ
04.07.2018

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ը հայտնում է, որ Բանկի հաճախորդ հանդիսացող և մինչև 31.05.2018թ.-ը անհուսալի ճանաչված վարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին պատրաստ է զիջել այդ պարտավորությունների գծով կուտակված տույժերն ու տուգանքները: Նշված գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 28-ը այցելել Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելու համապատասխան դիմում, որում հաճախորդի կողմից կառաջարկվի խնդրահարույց վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման հնարավոր տարբերակները, մասնավորապես՝ վարկի նոր մարման գրաֆիկի սահմանում, վերավարկավորում կամ հաճախորդի կողմից առաջարկվող այլ հնարավոր տարբերակներ: Միաժամանակ հայտնում ենք, որ ցանկացած դիմում Բանկի կողմից պատշաճ կերպով կուսումնասիրվի և կառաջարկվի խնդրի լուծման փոխշահավետ տարբերակ:

Շնորհակալ ենք համագործակցության համար:

Թարմացվել է` 10/07/2018 09:41