Նորություններ
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Հասցեն՝ 0002,ք.Երևան
Ամիրյան 23/1
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ /այսուհետ` բանկ/ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը տեղի է ունենալու 2018թ. նոյեմբերի 16-ին:
Բանկի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է առ 2018թ. հոկտեմբերի 01-ը` ըստ բաժնետերերի ռեեստրի տվյալների:
Ժողովի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
Օրակարգ
1. Բանկի էմիսիոն եկամուտներից` 33,438,300 (երեսուներեք միլիոն չորս հարյուր երեսունութ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, չբաշխված շահույթից՝ 2,524,160,700 (երկու միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և Գլխավոր պահուստից՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու միջոցով Բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու և դրա հաշվին 3,000 ՀՀ դրամի չափով մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը մեծացնելու վերաբերյալ:
2. Բանկի Կանոնադրության փոփոխված տարբերակի վերաբերյալ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ԽՈՐՀՈՒՐԴ
Ց Ա Ն Կ*
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունների և նյութերի
1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Կանոնադրության նախագիծը
* Սույն ցանկով նախատեսվող տեղեկությունների և նյութերի հետ ժողովը նախապատրաստելու ընթացքում կարելի է ծանոթանալ բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր: