Նորություններ
27.10.2018

<<Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին>> ծրագիրն արդեն հասանելի է առանց լրացուցիչ գույքի գրավադրման

        Հայէկոնոմբանկը շարունակում է վարկային պայմանների բարելավման գործընթացը: Այսուհետ, <<Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին>> ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

  • 10% կանխավճար և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկաների համար` առանց լրացուցիչ գույքի գրավադրման
  • Վարկի առավելագույն գումար`  24,000,000 ՀՀ դրամ
  • Տարեկան տոկոսադրույք՝  սկսած 2.8%-ից, փաստացին՝ սկսած 4.14%-ից:

      Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Բանկի պաշտոնական կայքէջից հետևյալ հղմամբ՝ http://aeb.am/hy/bnakaran_eritasard_yntaniqnerin/ , իսկ հարցերի դեպքում՝ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ, ինչպես նաև զանգահարել +374(10)510-910 հեռախոսահամարով Հաճախորդների աջակցման կենտրոն:

Թարմացվել է` 29/10/2018 17:06