86 86
ENG

Նորություններ

31.10.2018

   Հոկտեմբերի 31-ին աշխարհը նշում է խնայողությունների միջազգային օրը: Այն սկիզբ է առել Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից, և 1989թ. պաշտոնապես ամրագրվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից:

   Այսօր՝ հոկտեմբերի 31-ին՝ խնայողությունների միջազգային օրը,  Հայէկոնոմբանկը միացավ  <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի <<Տիգրան ՄԵծ>> նախասրահում տեղի ունեցող Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը լի էր բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով, ցուցադրություններով, խաղերով, ներկայացումներով:

  Բանկը իր տաղավարում ներկայացրեց Ժամկետային ավանդատեսակներից «Ժամկետային» և «Հարմար-նոր» ավանդատեսակները՝ 20-ից  728 օր ժամկետով՝ մինչև  10% տարեկան տոկոսադրույքով,  կուտակային ավանդներից՝ «Մանկական»  և «Կամավոր կուտակային» ավանդատեսակները,  որի  դեպքում ավանդատուի տոկոսագումարները եռամսյակային կամ կիսամյակային              կտրվածքով կապիտալացվում են, ինչպես նաև  ավանդատուներին  տրամադրվող  արտոնյալ ծառայությունները:      

 Էքսպոյի մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ և ՀՀ առևտրային բանկերի մասնակցությամբ:

Թարմացվել է` 02/11/2018 17:14