86 86
ENG

Նորություններ

28.12.2018

Ս.թ. դեկտեմբերի 27-ին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և սինգապուրյան EFA Group ընկերության կողմից կառավարվող Սինգապուրում տեղակայված և գրանցված EFA Financial Institutions Debt Fund PTE. Ltd. ներդրումային ընկերությունը կնքեցին վարկային պայմանագիր, որի միջոցները ուղղվելու են ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը:

Այս պայմանագրով տրամադրվող վարկային միջոցները հանդիսում են սինգապուրյան ընկերության առաջին ներդրումը Հայաստանում:

Նշենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՓՄՁ վարկավորման և Առևտրի ֆինանսավորման նպատակով միջազգային վարկատու ընկերությունների հետ 2018թ.-ին կնքել է մոտ 26 մլն ԱՄՆ դոլարի չափով գործարքներ և վարկային պայմանագրեր, որոնցից կարելի է առանձնացնել մեծ նշանակություն ունեցող.

  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից հաջողված ՀՀ կին գործարարների կողմից ղեկավարվող կամ հիմնված բիզնեսի ֆինանսավորման ծրագիրը,
  • Գերմանական KfW Խմբի դուստր ընկերություն հանդիսացող DEG գերմանական զարգացման ֆինանսավորման ընկերության կողմից ՀՀ ՓՄՁ բիզնեսի վարկավորման ծրագիրը, և
  • Ասիական զարգացման բանկի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ՀՀ ներկրող / արտահանող ընկերությունների բիզնեսի ֆինանսավորման ծրագիրը:
Թարմացվել է` 15/01/2019 10:00