Նորություններ
18.01.2019
Ս.թ. հունվարի 14-ին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և բելգիական INCOFIN Investment Management ընկերության կողմից կառավարվող Բելգիայում տեղակայված և գրանցված INCOFIN CVSO CVBA-SO ներդրումային ընկերությունը կնքեցին վարկային պայմանագիր, որի միջոցները ուղղվելու են ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը:
Այս պայմանագրով տրամադրվող վարկային միջոցները հանդիսանում են ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ միջնորդությամբ բելգիական ընկերության կողմից արդեն իսկ երրորդ ներդրումը Հայաստանում:
Նշենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ նմանատիպ վարկատու միջազգային ընկերությունների հետ վերջին 3 տարվա ընթացքում կնքել է ավելի քան 90 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագրեր:
Թարմացվել է` 01/02/2019 12:01