86 86
ENG

Նորություններ

22.01.2019

 

Սույն թվականի հունվարի 29-ից փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կոմից թողարկված դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 2,1 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 21,000 հատ անվանական,ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.25 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 29.01.2022թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման <<Հայաստանի ֆոնդային բորսա>> ԲԲԸ և  ունենալու շուկա ստեղծող::

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է  2018թ. փետրվարի 23-ին: Ծրագրային ազդագրին, դրա լրացումներին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ցանոթանալ www.aeb.am կայքից:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ծրագրային Ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք, որ <<Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են <<Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի>> կողմից:

Թարմացվել է` 24/01/2019 16:56