Նորություններ
2019թ.-ի փետրվարի 26-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2,100,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB5) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում:
Ընկերության HEZBB5 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB25ER9) ներառում են 21,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.25% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.nasdaqomx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում: