86 86
ENG

Նորություններ

01.04.2019
Մրցույթ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 2019թ. գործունեության գնահատման Աուդիտորական կազմակերպության ընտրության
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:
 
1. Մրցույթի կազմակերպման վայրը /հասցեն/՝ ք. Երևան, 0002, Ամիրյան փ. 23/1
 
2. Մրցույթի հայտերը ընդունման ժամկետները
Մրցույթի հայտերը ընդունվում են 01/04/2019թ.-ից  - 24.04.2019թ.-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-16:00
3.Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Մրցույթի մասնակցելու փաստաթղթերի ցանկը սահմանվում է բանկի կարգով, որը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից:
4.Մրցույթում հաղթողի որոշելու կարգը
Աուդիտորական կազմակերպություններից ընտրությունը կատարվում է մրցութային հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով ֆինանսական և/կամ տեխնիկական հայտերի առանձին կետերի առավել բարենպաստ առաջարկները (աուդիտի իրականացման, ներառյալ աուդիտորական եզրակացության և/կամ հաշվետվության ներկայացման, ժամկետներ, աուդիտի իրականացման արժեք և այլն)` նախապատվությունը տալով նախորդ երեք տարիներին անընդմեջ Բանկի աուդիտը իրականացրած կազմակերպութունից տարբեր` այլ կազմակերպությանը (առկայության դեպքում):
5.Մրցույթում հայտերը բացելու և ամփոփելու նիստի օրը և ժամը
Մրցույթի հայտերը կբացվեն Հանձնաժողովի նիստում ս.թ. մայիսի 02-ին, ժամը 15:00 և կամփոփվեն ս.թ. մայիսի 03-ին ժամը 15:00 ին: 
 
6.Մրցույթի կարգին ծանոթանալու վայրը և դրա պատճենը տրամադրելու կարգը
Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից հետևյալ հասցեով՝ ք.  Երևան, Ամիրյան փ. 23/1, (Տեղեկատուի աշխատակցից)` գանձելով պատճենահանման ծախսերը: 
Թարմացվել է` 27/05/2019 11:11