86 86
ENG

Անշարժ գույքի գրավադրմամբ

Պայմաններ
 
Վարկի նպատակը
Անձնական
  
Վարկի տեսակը 
Սպառողական
    
Վարկի արժույթը  
ՀՀդրամ
   
Վարկի գումարը
Վարկի նվազագույն գումարը՝ 3.000.000 ՀՀ դրամ

Առավելագույն գումարը պայմանավորված է՝
• Հաճախորդի վարկունակությունից
• Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
• Վարկային ռիսկի գնահատումից
• ՀՀ կենտրոնական բանկի կողմից և միջազգային պայմանագրերով սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից:  
Առավելագույն գումարը եկամուտները հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում ՝ 15.000.000 ՀՀ դրամ
   
 Տարեկան տոկոսադրույքը
Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում`
Մարման ժամկետ Տոկոսադրույք* Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
912-1095 օր 14-14.75% ՀՀ քաղաքներում գտնվող անշարժ գույքի դեպքում՝ 70%: ՀՀ գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի դեպքում՝ 50%:
1096-1825 օր 15-15.75%
1826-2555 օր 16-16.75%
2556-3650 օր 17-17.75%
*Վարկի տարեկան տոկոսադրույքը  կախված է  Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդների դասակարգման  ներքին չափորոշիչներից:
Փաստացի տոկոսադրույքը՝ 14.98-19.34% 
 
Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում` 
Մարման ժամկետ Տոկոսադրույք Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
912-1095 օր 16% 40%
1096-1825 օր 17%
1826-2555 օր 18%
2556-3650 օր 19%
Փաստացի տոկոսադրույքը՝ 17.29-20.83%  
   
Վարկի ժամկետը 
• Եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ 30-120 ամիս 
• Եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ 30-120 ամիս
  • ՀՀ գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի դեպքում՝ 30-60 ամիս 
 
 
Տրամադրման եղանակը
Անկանխիկ
 
Մարումների հաճախականությունը և մարման կարգը
Ամսական, ամենամսյա՝ հավասարաչափ (անուիտետային) կամ ոչ հավասարաչափ (դիֆերենցված)  
 
Ապահովվածությունը  
• Անշարժ գույք 
• Եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում վարկերը տրամադրել առնվազն 1 անձի երաշխավորությամբ, ընդ որում սույն վարկատեսակի շրջանակներում երաշխավորություն տրամադրած ֆիզիկական անձը Բանկի առջև պետք է կրի համապարտ պատասխանատվություն, հակառակ դեպքում՝ եթե երաշխավորող ֆիզիկական անձը կրելու է սուբսիդիար պատասխանատվություն, ապա վերջինս պետք է ստանձնի համապարտ պատասխանատվությունը որպես Համավարկառու (վարկ/գրավ հարաբերակցությունը առավելագույնը 30%-ի դեպքում երաշխավոր(համավարկառու) չի պահանջվում):  
Վարկ /գրավ հարաբերակցություն
• Եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 70%-ի չափով (ՀՀ գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի դեպքում՝ 50%), 
• Եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում` գրավի գնահատված լիկվիդացիոն արժեքի առավելագույնը 40%-ի չափով, առանց երաշխավորի(համավարկառուի) պարտադիր պահանջի` 30%-ի չափով, բայց ոչ ավել քան 15,000.000 ՀՀ դրամ:
 
Կոմիսիոն վճար  
• Վարկային հայտի ուսումնասիրության վճար` 5000 ՀՀ դրամ, որը ենթակա է համամասնորեն նվազեցման միայն վարկի տրամադրման և վաղաժամկետ մարման դեպքում 
 • Վարկի տրամադրամն օրը վարկառուից գանձել կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 1%-ի** չափով
**Եթե վարկի գումարի առնվազն 70%-ը ուղղվելու է այլ ֆինանսաբանկային հաստատությունների կողմից վարկառուին/համավարկառուին/երաշխավորին տրամադրված վարկային պարտավորությունների մարմանը, ապա նշված կոմիսիոն վճարը սահմանվում է վարկի գումարի 0.5%-ի չափով: Վարկի/ վարկային գծի մի մասը, եթե ուղղվում է Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում գործող անշարժ գույքի գրավադրմամբ վարկի մարմանը, ապա գանձել կոմիսիոն վճար տրամադրվող վարկի և մարվող վարկի տարբերության 1%-ի չափով:
 
Կանխիկացման վճար
Վարկի գումարի կանխիկացման դեպքում, գանձվում է կանխիկացման վճար՝ համաձայն բանկում գործող սակագների*  
Գրավադրվող գույքի գնահատումը
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիցենզիա ունեցող և Բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպության կողմից` վերջինիս սակագնով՝ 20.000 ՀՀ դրամ: Գրավի տեսակից կախված կարող է լինել ավելի բարձր:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման:
 
Գրավի ձևակերպման հետ կապված ծախսեր
Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից՝
• Նոտարական վճար՝ 16.000 ՀՀ դրամ, 
• Միասնական տեղեկանք (անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ)` 10.000 ՀՀ դրամ, 
• Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման վկայական` 27.000 ՀՀ դրամ
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում ենթակա չէ նվազեցման:  
Վարկի ձևակերպումն իրականացվում է 
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի կողմից, բացառությամբ Նաիրի ԲԿ, Ռոսիա-1 և Արարատյան մասնաճյուղերի  
   
Որոշման և տրամադրման ժամանակահատվածը
Վարկի որոշման ժամանակահատված՝ դիմումի մուտքագրումից հետո մինչև 25 աշխատանքային օր:
Վարկի տրամադրման ժամանակահատված՝ վարկի դրական որոշման օրվանից մինչև 30 օրացույցային օր:
Տույժեր
Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում  չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):
Քաղվածքի տրամադրում  
Անվճար
 
*ՀՀ Գյուղական բնակավայրերում գտվող անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերը և վարկային գծերը տրամադրել առավելագույնը 1825 օր մարման ժամկետով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
 15.000.000 ՀՀ դրամը գերազանցող անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի դեպքում առանց Բանկի գրավոր համաձայնության յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի 20%-ից (որում չի ներառվում տվյալ ամսում մարման ժամանակացույցով նախատեսվող վարկի մասի մարումը) ավել գումար վաղաժամկետ մարելու դեպքում հաշվարկվում է տուգանք այդ գումարի 5%-ի չափով: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը (ները):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում վարկի դիմումի ընդունման ամսաթվին նախորդող 720 օրվա ընթացքում հայտատուն և երաշխավորները պետք է ունենան դրական վարկային պատմություն, ուշացումների հանրագումարը յուրաքանչյուր անձի համար չպետք է գերազանցի 20 օրացույցային օրը: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սպառողն/վարկառուն/ իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով  ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի  գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են  կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: <<Ձեր ֆինանսական տեղեկատուն>> ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման  համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգէ ` https://www.fininfo.am/compare-consumer-loan

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմաններին, ժամկետներին և սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/bankayin_hashiv

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների  անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել նաև այլ անձի/անձանց երաշխավորությունը(ները) և/կամ համավարկառու:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ  տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից  տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել ձեր վարկային պատմությունը(  https://acra.am/?lang=hy ):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf :
Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf : 

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2. Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր  բացասական  հետևանքներ  տույժ/տուգանքներ
       • Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
       • Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական:

3.  Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:
Դատական ծախսեր /առկայության դեպքում/
Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/
      • Տույժեր
      • Տոկոսներ
      • Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
      • Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:

5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1.200.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսեկան տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):
 
Ամիսներ Վարկի մնացորդ Վճարում վարկից Վճարում տոկոսից
1 1.200.000 100.000 23.671
2 1.100.000 100.000 21.699
3 1.000.000 100.000 19.726
4 900.000 100.000 17.753
5 800.000 100.000 15.781
6 700.000 100.000 13.808
7 600.000 100.000 11.836
8 500.000 100.000 9.863
9 400.000 100.000 7.890
10 300.000 100.000 5.918
11 200.000 100.000 3.945
12 100.000 100.000 1.973

7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.
      • Վարկի նպատակից
      • Հաճախորդի վարկունակությունից
      • Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
      • Վարկային ռիսկի գնահատումից
      • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից

9. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի րնդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.
       • Հաճախորդի հաշվի մնացորդը,
       • Հաճախորդի հաշվի շարժը,
       • Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը,
       • Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը,
       • Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը,
       • Բանկին բերված եկամուտը,
       • Փոխանցումների ծավալր,
       • Բանկում ներդրված ավանդների մեծությունը,
       • Խոշոր վարկառու հանդիսանալր,
       • Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն),
       • Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալ,
       • Այլ օբյեկտիվ պայմաններ:

10. Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:
       • Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
       • Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
       • Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ

11. Վարկային պարտավորության մարումները
      • Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
      • Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
      • Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
      • Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն

12. Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե.
      • Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար,
      • Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
     • Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
     • Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
     • Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
     • Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
     • Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում

13. Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.
    • Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
     • Հիմնական միջոցներ
     • Շրջանառու միջոցներ
     • Ավտոմեքենաներ
     • Թանկարժեք մետաղներ
     • Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
     • Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
     • Դրամական միջոցներ

14. Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
     • Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
    • Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը
    • Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:

16. Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.
     • Շրջանառությունից հանված գույքը
     • Անբաժանելի գույքի առանձին մասերը
     • Վարձակալության իրավունքը
     • Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների

17. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
    2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
     3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
    6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/sakagner/ :

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝   https://www.aeb.am/hy/mobile_banking/
Պահանջներ
Վարկառուի նկատմամբ պահանջները
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ,
Վարկառուի տարիքը` տրամադրվող վարկի սահմանված վերջնաժամկետի օրվա դրությամբ չի կարող գերազանցել 65 տարեկանը
Գրանցված և բնակվող Հայաստանի Հանրապետությունում,
Ունի բանկի համար ընդունելի մշտական եկամտի աղբյուր
Դրական որոշման հիմքերը
Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
Կայուն և բավարար եկամտի աղբյուր,
Բավարար գրավի առկայություն
Բացասական որոշման հիմքերը
Հաճախորդի ֆինանսական դրության բացասական գնահատականը,
Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
Հաճախորդի բացասական վարկային պատմությունը,
Վարկի ապահովության անբավարարությունը,
Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
Ընդհանուր տեղեկատվություն
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը  
PunctԱնձնագրերի պատճեններ /ընտանիքի անդամների/ 
PunctԱմուսնության վկայականի պատճեն /առկայության դեպքում/ 
PunctՏեղեկանք աշխատավայրից
PunctՍոցիալական քարտի պատճեն 
PunctՍեփականության վկայականի պատճեն, /գրավադրվող բնակարանի/  
PunctՏեղեկանք, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ չէ, ներկայացնել վարկի հաստատումից հետո
PunctԳույքի գնահատում 041-77-41-00
Հաշվիչ

Վարկային Հաշվիչ

Թարմացվել է` 05/04/2024 10:33