Նորություններ
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը վերանայել է բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով տրամադրվող Բնակարանային միկրովարկի պայմաններն, ինչի արդյունքում իջեցվել է վարկատեսակի տոկոսադրույքը:
Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.9% է, իսկ
<<ԵՊՀ շրջանավարտների միավորում>> ՀԿ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգման դեպքում՝ 10%:
Վարկը տրամադրվում է՝
- ՀՀ դրամով,
- 60 ամիս ժամկետով,
- 6-12 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:
Այն դեպքում, եթե վարկի գումարի 50%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների (դրսի պատուհան, դրսի դուռ, ջեռուցման համակարգ, արևային ջրատաքացուցիչ և այլ էներգախնայող և ջերմամեկուսացնող նյութեր) ձեռքբերման նպատակով, վարկառուն ստանում է դրամաշնորհ՝ վարկի պայմանագրային գումարի 10%-ի չափով, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:
Առավել մանրամասն տեղեկատվություն առաջարկում ենք ստանալ Բանկի պաշտոնական կայք էջից հետևյալ հղմամբ՝ http://www.aeb.am/hy/bnakaranayin_mikrovark, իսկ հարցերի դեպքում մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ, ինչպես նաև զանգահարել Բանկի՝ հաճախորդների աջակցման կենտրոն +374(10)510-910 հեռախոսահամարով: